Փաշինյանի ռեժիմի օրոք ընդդիմադիր թեկնածու լինելը՝ բանտի ուղեգիր է. Դավիթ Ֆիդանյան
Պատմաբան-լրագրող Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյանի ռեժիմի օրոք ընդդիմադիր թեկնածու լինելը՝ բանտի ուղեգիր է:
Այն ինչը, Փաշինյանի ռեժիմը անում է ՏԻՄ ընտրություններում Մասիս համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի նկատմամբ սրիկայության գագաթնակետն է: Իրականում այլևս աքսիոմատիկ է, որ Փաշինյանի այլանդակ ռեժիմի օրոք ընդդիմադիր թեկնածու լինելը հավասարազոր է բանտի ուղեգիր ստանալուն, կամ ինչպես վերջերս համոզվեցինք՝ կալանավայրում մահվան դատապարտվելուն:
Ազատություն Դավիթին և ռեժիմի մնացյալ քաղբանտարկյալներին»:
Աղբյուր՝ AntiFake.am