«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի պնդումներն անխոցելի են. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «ՀՀ ԱԺ-ն երեկ վավերացրել է ТRIPP-ի շրջանակային համաձայանգիրը:
ՔՊ-ն կողմ է քվեարկել, ընդդիմադիր խմբակցությունները՝ դեմ։
Այն պարագայում, երբ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը մշուշոտ է, ԱԺ այս վավերացումը մեզ ավելի է հեռացնում երաշխավորված խաղաղությունից, փոխարենը՝ գրգռելով Բաքվի ախորժակը:
ТRIPP-ով Ադրբեջանը ստացավ Նախիջևանի հետ անխոչընդոտ ճանապարհ, ինչն, անշուշտ, թուլացրեց Հայաստանի հետ ինստիտուցիոնալ խաղաղություն հաստատելու նրա մոտիվացիան:
Այս առումով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի պնդումներն անխոցելի են»:
Աղբյուր՝ AntiFake.am