Ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է հանդիպումը ԱՄՆ բանագնացներ Ուիտկոֆի և Քուշների հետ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամերիկացի բանակցողների հետ հանդիպմանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ դյուրին է անվանել այն իրավիճակը, որը պատրաստվում է Կրեմլում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական կողմը զգալիորեն նվազեցրել է հարձակումների թիվը։ Նա նաև նշել է, որ Կիևի ուղղությամբ հարվածներ չեն իրականացվել այսօր՝ կեսգիշերից ի վեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ խնդրել է իր երախտագիտությունն ու լավագույն մաղթանքները փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի դադարեցնում իր ջանքերը՝ նպաստելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ամերիկացի բանակցողներին ներկայացնել իրավիճակի վերաբերյալ Մոսկվայի տեսլականը։ Նա հայտարարել է՝ Ռուսաստանը հատուկ ծառայությունների խողովակներով առաջարկ է ստացել՝ ժամանակավորապես դադարեցնելու Կիևի ուղղությամբ հարվածները։
Պուտինը հավելել է, որ կողմերը քննարկելու են ռուս-ուկրաինական կարգավորման բոլոր ասպեկտները՝ նշելով, որ Ուկրաինական կարգավորման գործընթացում որպես միջնորդներ Ուիթքոֆի և Քուշների նկատմամբ Ռուսաստանի վստահության մակարդակը բարձր է։
Իր հերթին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հանդիպման համար։ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Դոնալդ Թրամփի լավագույն մաղթանքները:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ բանակցությունների անցկացման նպատակով Կիևի ուղղությամբ երեքօրյա հրադադարի համար։