Ո՛Չ ենք ասում Ալիևի պարտադրած սահմանադրությանը. Աղավնի Սուքիասյան
Աղավնի Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ո՛Չ ենք ասում Ալիևի պարտադրած սահմանադրությանը
8 տարի շարունակ Հայաստանի գործող Սահմանադրությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն Արցախը վերացնելուց հետո հիմա էլ նույնն է անում Հայաստանի Հանրապետության հետ՝ տեղն առաջարկելով թուրքական և ադրբեջանական բոլոր պահանջները բավարարող մի սահմանադրություն։ Հրաժարվելով Անկախության հռչակագրից և խաչ քաշելով Լեռնային Ղարաբաղի, Արարատի վրա՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց հարց՝ պետությո՞ւն, թե, ընդամենը, տարածք, որը խաչմերուկ կդառնա ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար։ Մեզ առաջարկվողն ազգային պետություն Հայաստանը մի տարածքի վերածելու մասին սահմանադրություն է, որը ոչնչացնում է պետության հիմքերը և մահակ դառնում այն քաղաքացների գլխին, որոնք կկանգնեն՝ ընդդեմ այս իշխանության։
Ի դեպ, հրապարակված տեքստում չկա դրույթ, ըստ որի, իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: