Մոտ ապագայում կտեսնեք՝ ինչպիսի զարգացման ծրագրեր ենք իրականացնելու Տիգրանաշենում. Գառնիկ Դավթյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը իր էջում հրապարակել է տեսանյութ՝ նշելով, որ օրերս Տիգրանաշենում իրականացված ծառատունը զարգացման ծրագրի մեկնարկն է։
«Մոտ ապագայում կտեսնեք, թե ինչպիսի զարգացման ծրագրեր ենք մենք ներկայացնելու և իրագործելու Տիգրանաշենում։ Մենք գիտենք, որ նաև թշնամական պետությունը շատ ուշադիր է եղել այս ձևակերպումներին և մոտեցումներին, բայց մեր մոտեցումները այս մասով անփոփոխ են։ Մենք չենք վախենում գործելուց։ Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իր հանձնողական գործունեությունը․ մեր գործելու ունակությունը, բնականաբար, չի զիջելու կամ չի լինելու նվազ պակաս։ Վստահ եք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, հանձինս Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, զարգացնելու և առաջ է տանելու Հայաստանի Հանրապետությունը»։
Աղբյուր՝ AntiFake.am