Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում։ Նա հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ վերցրել է կառուցապատման վարկ։
Հայտարարագրերով հողամասը գնվել է 2023-10-27-ին՝ 12.5 մլն դրամով, վարկի մնացորդը՝ 24 733 981 դրամ։ Կա նաև հիփոթեք Ռուսաստանում 2013-ին գնված բնակարանի համար՝ 3 435 035 ռուբլի։ Տարեկան եկամուտը՝ 20 722 670 դրամ, ներառյալ 1 194 059-ի հետվերադարձ։
Կինը՝ Նելլի Խաչատրյան, 2020 թ. Կիա է գնել՝ 3 720 000 դրամ, ԿԲ-ից հայտարարագրել է 4 317 156 դրամ աշխատավարձ և ունի 1 728 800 դրամ վարկի մնացորդ։ Դուստրը ուսանող է, 2025-ին ուսման համար վճարվել է 2.1 մլն դրամ։