Բեռնում...
Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը
23-10-2026 19:26 | Կարծիք

Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Արա Զոհրաբյանի գլխավորությամբ՝ փաստաբանական թիմի աշխատանքի արդյունքը երեկ և այսօր հրապարակված դատական ակտերն են, որոնցով կարճվել են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ 3 կարգալույծների հայցերի հիման վրա քննվող քաղ. գործերը։

Միաժամանակ, այդ ուշացած որոշումները (իրականում՝ պիտի առհասարակ հայցերը վարույթ չընդունվեին) մի կարևոր «նյուանս» են պարունակում – հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճիռների օրինական ուժի մեջ մտնելը, մինչև բողոքարկման վարույթների ավարտը, այսինքն՝ դեռ առնվազն 7 ամիս բռնազավթված է մնալու Մասիսի Սբ. Թադեոս առաջնորդանիստ եկեղեցին և Հովհաննավանքը, չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը։

Երեկ այդ մասին կարճ խոսել եմ լայվով, իսկ այսօր ցանկանում եմ անդրադառնալ գրառմամբ։ Եվ այսպես, հայցի ապահովման միջոցներն առժամանակ ուժի մեջ թողնելը հակասում է ոչ միայն իրավունքի սկզբունքներին, այլև բուն տրամաբանությանը։ Եթե քրեական դատավարությունում արդարացման վերդիկտի կայացման կամ քրեական հետապնդման դադարեցման փաստով բոլոր խափանման միջոցները վերացվում են, ապա դրանց համարժեք՝ հայցի ապահովման միջոցներն ինչպե՞ս կարող են քաղաքացիական գործով անմիջապես չվերացվել։ Ո՞րն է այս տարբերակման տրամաբանությունը»։

Աղբյուր՝ AntiFake.am