ՔՊ-ն ԱԺ-ում հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՔՊ-ն ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության, կնոջը թիրախավորելու և անառողջ ինտրիգների քննարկման։
Հատկանշական է, որ նկարագրված հարձակումը տեղի էր ունենում ոչ միայն բուն ԱԺ-ում, այլև դրա պատերից դուրս՝ համացանցում կազմակերպված ակտիվ խմբերի միջոցով։
Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած, արցախցիների բռնագաղթին նպաստած, մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև թշնամություն հրահրած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանն ու անարժանապատիվ կյանքին»։
Աղբյուր՝ AntiFake.am