Բեռնում...
Այս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ Սրբազան
09-11-2026 12:23 | Կարծիք

Այս կարճ աղոթքն անենք այսօր մեր նահատակների հոգիների խաղաղության համար. Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքար տելեգրամյան ալիքը հրապարակել է Բագրատ Սրբազանի աղոթքը․

Քրիստոս, Որդի Աստուծոյ,
Դու որ անոխակալ ես և բարեգութ ես,
Քո արարչական սիրով գթա հոգիները բազմահազար մեր զավակների, մեր նահատակ հայրերի, եղբայրների, մայրերի, քույրերի և դուստրերի,
ովքեր իրենց կյանքը ընծայեցին մեր կյանքի և մեր արժանապատիվ գոյության, մեր հայրենիքի և մեր հավատքի համար։

Հիշիր նրանց, ո՜վ Տեր, երբ գաս Քո մեծ արքայությամբ։
Արա արժանի ողորմության, քավության և թողության մեղաց։ Դասավորելով պայծառացրու Քո Սուրբերի հետ աջակողմանդ դասի մեջ,
որովհետև Դու ես դատավորը թե՛ ողջերի և թե՛ ննջեցյալների,
Տերն ես և Արարիչն ես բոլոր արարածների։
Եվ քեզ են վայել փառքը, իշխանությունն ու պատիվը
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն։

Աղբյուր՝ AntiFake.am