Բեռնում...
Արևմուտքի հավակնությունները խանգարում են միջազգային հարաբերությունների արդար համակարգի կառուցմանը. Պուտին
16-11-2026 19:15 | Լուրեր

Արևմուտքի հավակնությունները խանգարում են միջազգային հարաբերությունների արդար համակարգի կառուցմանը. Պուտին

Արևմտյան մի քանի երկրների հավակնությունները խանգարում են միջազգային հարաբերությունների արդար, ժողովրդավարական համակարգի կառուցմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հանուն ազգերի ազատության» շարժման գլխավոր ասամբլեայի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ժամանակակից աշխարհն ապրում է չափազանց լուրջ փոփոխություններ։ Ավելի ու ավելի շատ երկրներ են հանդես գալիս միջազգային հարաբերությունների արդար, ժողովրդավարական համակարգի կառուցման օգտին, որը հիմնված է բազմաբևեռության և իրական իրավահավասարության սկզբունքների վրա։ Այս նպատակին հասնելու լուրջ խոչընդոտ են մնում արևմտյան մի շարք պետությունների նեոգաղութային հավակնությունները»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։

Նախագահը նկատել է, որ նախկին մետրոպոլիաները, որոնք ժամանակին ստիպված են եղել հրաժարվել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ուղղակի ճնշումից, նախկինի պես փորձում են պահպանել վերահսկողությունը այդ տարածաշրջանների երկրների տնտեսությունների նկատմամբ, միջամտել նրանց ներքին գործերին և ազդել նրանց արտաքին քաղաքականության վրա։

Աղբյուր՝ AntiFake.am