ԱՄՆ-ը սկսել է Իրանի դեմ աննախադեպ տնտեսական ճնշման արշավ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված շուրջ 60 կազմակերպությունների, անձանց և նավերի նկատմամբ:
Սահմանափակումներն ընդգրկել են Իրանի միջուկային, հրթիռային, կիբեռ և նավթային ոլորտները։
Վաշինգտոնը նաև նախազգուշացրել է հինգ ոլորտներում հնարավոր երկրորդային պատժամիջոցների կիրառման մասին։
«Այսօրվանից մենք ավելի ենք խստացնելու ճնշումը և փակելու եկամուտների բոլոր հնարավոր աղբյուրները, որոնք ֆինանսավորում են ԻՀՊԿ-ին և Իրանի վարչակարգին»,- նշել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
ԱՄՆ-ը կշարունակի ուժեղացնել Իրանի դեմ «Տնտեսական վտարանդի» գործողությունը, քանի դեռ Թեհրանը չի հայտնվել լիակատար մեկուսացման մեջ, հավելել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է փակել Իրանի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ֆինանսավորման բոլոր աղբյուրները։
Բեսենթը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում աշխարհի երկրների առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց դադարեցնել Իրանի հետ ցանկացած համագործակցություն։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ այսօր ԱՄՆ գանձապետարանը սկսել է «Operation Economic Outcast» անվանումով՝ Իրանի նկատմամբ տնտեսական աննախադեպ ճնշման արշավը։