Բեռնում...
4 տարի առաջ այս օրը «Եռաբլուրում» բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին
21-09-2026 13:29 | Կարծիք

4 տարի առաջ այս օրը «Եռաբլուրում» բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է․

«Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք, որ չորս տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության տոնին, «Եռաբլուրում» քաշքշելով ու բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար ճանապարհ բացեն, որոնք պիտի հարգանքի տուրք մատուցեին նրանց որդիների՝ հայրենիքի համար զոհվածների հիշատակին։

Շնորհավոր Անկախության տոնը»:

Աղբյուր՝ AntiFake.am