#sutnikol գրությամբ մեքենայի վարորդին ոստիկանները ծեծելով բերման են ենթարկել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութեր)

article-image

Երեկ երեկոյան Հերացի փողոցում լարված իրավիճակ է եղել։ Նարեկ Սամսոնյանի փոխանցմամբ` ոստիկանները կանգնեցրել են «#sutnikol» և «Չնիկոլ» գրությամբ մեքենա և վարորդին ծեծելով` բերման են ենթարկել։ Մեքենայի կին ուղևորներից մեկի մատն էլ կոտրվել է քաշքշուքի ընթացքում։

Ոստիկանները ցանկացել են նաև մեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, սակայն հարազատների միջամտությամբ դա տեղի չի ունեցել։

Միջադեպի վայրից ուղիղ հեռարձակմամբ միացած Նարեկ Սամսոնյանի այն հարցին, թե ինչ է կատարվում, ինչու են #sutnikol գրությամբ մեքենան ցանկանում տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, կապիտան Վարդազարյանը պատասխանել է, որ #sutnikol գրառումը գովազդային է։

Ավելի ուշ միջադեպի վայր են ժամանել Նարեկ Մալյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն