Երևանում 71-ամյա տղամարդը դանակահարել է 69-ամյա եղբորը

article-image

Երևանում երկու եղբոր միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը մարտի 30-ին` ժամը 01.35-ին, հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը Սևանի փողոցից որովայնի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու։
«Օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց։ 69–ամյա տղամարդն ասել է, որ վնասվածքը ստացել էր աշխատավայրում էլեկտրական տաքացուցիչի վրա ընկնելու հետևանքով: Սակայն իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գիշերը` ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածի աշխատավայրում եղբայրները վիճաբանել են, այդ ընթացքում ավագ եղբայրը դանակահարել է կրտսերին»,– ասված է հաղորդագրությունում։
Բացատրական աշխատանքի շնորհիվ 71-ամյա տղամարդը ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Դանակն առգրավվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն