Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ

article-image

Թեմակալ առաջնորդն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին:

Սրբազան Հայրն ու պետնախարարը քննարկում ունեցան երկրում տիրող իրավիճակի շուրջ` շոշափելով տարբեր ոլորտներ ընդգրկող հարցեր: Զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է արվել Արցախում հոգևոր կյանքի ակտիվացման ու հավատքի ամրապնդման վրա:

Վրթանես Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց պետնախարարին` շրջափակման այս պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ ուղարկված հումանիտար բեռը Արցախ տեղափոխելու գործում աջակցության համար:

Հանդիպման ավարտին թեմակալ առաջնորդն իր հայրական օրհնությունը բերեց նորանշանակ պետնախարարին` ստանձնած նոր պարտականությունը արդյունավետ ու արժանապատվորեն իրականացնելու համար:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն