Այս իշխանությունները կատարում են հայերին ցեղասպանել ցանկացող երկրների ցանկությունները. Հենրիխ Դանիելյան

article-image

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական կողմը շարունակում է ՀՀ տարածքում առաջընթաց ունենալ։ Ըստ ԱԱԾ֊ի տարածած հաղորդագրության, Ադրբեջանը  սահմանագծի հայկական հատվածում, 5 կետերում դիրքավորվել է` 100֊300 մետր խորքում։

Նիկոլը կատարում է Ալիևին տված իր բոլոր խոստումները, Նիկոլը տալիս է, Ալիևը` վերցնում։ Նիկոլը դարձել է գյուղեր ու քաղաքներ վաճառող  (բրոկեր), իսկ Ալիևն էլ Նիկոլի գնորդն է, սկզբում Արցախն էր, հիմա էլ քիչ֊քիչ վաճառում է Հայաստանը։

Ադրբեջանցիները տեղակայվել են Կոռնիձոր֊Տեղ գյուղերի ուղղությամբ և սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Պարզ է չէ՞, որ ադրբեջանցիներն այլևս ետ չեն քաշվի, դե իսկ Տեղում էլ 62%֊ից ավելին հավատում էին Նիկոլի ընտրական խոստումներին ( հետաքրքիր է, հիմա՞ էլ են հավատում)։

Փաստն այն է, որ նույն ճակատագրին կարող են արժանանալ Ջերմուկը, Սևանը, Վարդենիսը, Աբովյանը, բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, որոնք կցանկանա Ալիևը` (բրոկեր) Նիկոլի միջոցով։

Որպես լրջագույն թուրք֊ադրբեջանական տանդեմի զսպաշապիկ, նա կօգտագործի ակադեմիական քաղաքը։

Այս իշխանությունները հայրենիքն ու հայ ժողովրդին  պաշտպանելու փոխարեն` կատարում են հայերին ցեղասպանել ցանկացող երկրների ցանկությունները` վտանգի տակ դնելով հայ ժողովրդի ապագան»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն