ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ

article-image

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի «Ծովային անվտանգության գոտի - 2023» ռազմածովային զորավարժություններն Օմանի ծոցում ավանդ ներդրեցին  տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում: Նման հայտարարություն է արել Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թան Կեֆեյը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Այդ զորավարժություններն ընդլայնեցին Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի՝ ծովում տարբեր ռազմական խնդիրների համատեղ կատարման հնարավորությունները, Է՛լ ավելի ամրապնդեցին ավանդական բարեկամությունն ու համագործակցությունը, ավանդ ներդրեցին ծովում անվտանգության պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման բնագավառում», - ասված է Կեֆեյի հայտարարությունում:

Երեք երկրների համատեղ զորավարժություններն անցկացվել էին մարտի 15-ից 19-ը: Սրանք արդեն երրորդ եռակողմ ծովային զորավարժություններն էին: Ավելի վաղ դրանք անցկացվել էին 2019 և 2022 թվականներին:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն