Բելառուսում օգոստոսի 9-13-ը քաղաքացիների անօրինական գործողությունների արդյունքում վիրավորվել է 103 իրավապահ, որոնցից 28-ը հոսպիտալացվել են

article-image

Օգոստոսի 9-ից 13-ը տեղի ունեցած չարտոնված ակցիաների ընթացքում Բելառուսի իրավապահ մարմինների ավելի քան հարյուր աշխատակիցներ վիրավորվել են: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է պետության ներքին գործերի նախարարությունը։

«Ընդհանուր առմամբ` օգոստոսի 9-13-ը քաղաքացիների անօրինական գործողությունների արդյունքում վիրավորվել է 103 իրավապահ, որոնցից 28-ը հոսպիտալացվել են»,- ինչպես փոխանցում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը, տեղեկացրել են Բելառուսի ՆԳՆ-ից:

Վերջին օրվա ընթացքում Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են մոտ 700 մարդու՝ չարտոնված ակցիաներին մասնակցելու համար:

«Մոտ 700 մարդ ձերբակալվել է չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար: Երկրում անկարգությունները կորցրել են իրենց զանգվածային բնույթը, բայց իրավապահների նկատմամբ ագրեսիայի մակարդակը շարունակում է բարձր մնալ», - ասվում է հայտարարության մեջ:
 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն