(VIDEO) Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել

article-image

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել՝ ընդդեմ ներկայիս իշխանությունների վարած, իր բառերով, հայատյաց և ապազգային քաղաքականության։ Նա հայտարարել է, որ հացադուլը անժամկետ է և շարունակելու է այնքան ժամանակ, մինչև անձամբ ի վիճակի չլինի հեռանալ այդտեղից։ 

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին իրենց աջակցությունը հայտնելու համար նրան այցելել են մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ և սպորտի բնագավառի ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, ծանրամարտիկ Կոշկակարյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և այլ քաղաքացիներ։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն