Բելառուսում 17 քրեական գործ է հարուցվել, մեկ օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ. ТАСС

article-image

Բելառուսում 17 քրեական գործ է հարուցվել ոստիկանության ծառայողների վրա հարձակման փաստի առիթով, հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը։  

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը մայրաքաղաքում և մի քանի այլ խոշոր քաղաքներում արձանագրվել են հանրային տրանսպորտը արգելափակելու փորձեր, ինչպես նաև առկա են իրավապահ մարմինների ծառայողներին հրապարակային դիմադրություն ցույց տալու փաստեր։

Չարտոնված ակցիաներին մասնակցելու համար մեկ օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ։ «Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը երկրի 25 բնակավայրերում դիտարկվել են քաղաքացիների հավաքներ։ Չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 1000 քաղաքացի», - ասվում է հաղորդագրության մեջ։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն