Երեք կուսակցությունների հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքը քննարկվում է դատախազությունում. «Փաստինֆո»

article-image

Երեք կուսակցությունների հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշման դեմ բողոքը քննարկվում է դատախազությունում։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց, որ ստացել են բողոքը, որը ներկայում քննարկվում է։

Նրա խոսքով՝ դատավարական ժամկետների սահմաններում դրա կապակցությամբ որոշում կկայացվի։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին երեք կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» համատող հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ։ Մասնավորապես՝ խոսքը գնում է վերջին երկու տարիների ընթացքում դատական իշխանության նկատմամբ իրականացված ոտնձգությունների մասին։

Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ որոշում էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Դիմումատուները գտնում են, որ ՀՔԾ-ն ճիշտ չի գնահատել իրավիճակը և քրեական գործի հարոցումը մերժելու մասին որոշման դեմ բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

 

Աղբյուր` «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն