Դուք եք մեր երկրի ապագան, ու ես վստահ եմ, որ այդ ապագան փայլուն է լինելու. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

article-image

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ երիտասարդներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երիտասարդությունը մեր հասարակության առավել ակտիվ, նախաձեռնող, սեփական իրավունքների և ազատությունների համար պայքարող հատվածն է: Որքան մենք շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ կարող ենք միասնաբար Հայաստանը դարձնել հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր:

Սիրելի երիտասարդներ, դու՛ք եք մեր երկրի ապագան, ու ես վստահ եմ, որ այդ ապագան փայլուն է լինելու: Հարկավոր է միայն կամք, ձգտում և աշխատասիրություն՝ ձեր բոլոր նվիրական երազանքների իրականացման գործում: Իսկ ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին, աջակցել ու սատարել մեր հայրենիքն առավել բարգավաճ դարձնելուն միտված ձեր բոլոր նախաձեռնություններին ու նպատակներին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ գեղեցիկ այս տոնի առթիվ, մաղթում եմ բոլորիդ երջանկություն, կյանքի բոլոր բնագավառներում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն