Հայկ Մամիջանյանը հրաժարվել է Շվեյցարիա գործուղումից

article-image

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը գրում է. 
 
«Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով ներգրավվել էի Շվեյցարիայում մեր ազգային օրակարգի առաջխաղացման աշխատանքներում ու, տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ցանկություն էի հայտնել ընդգրկվել պատվիրակության կազմում։
 
Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները եւ համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը՝ կմնամ Երեւանում՝ քույրերիս եւ եղբայրներիս կողքին։
 
Միեւնույն ժամանակ կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին արտաքին ճակատում՝ այս անգամ հեռավար եղանակով»:
 
 

 

Աղբյուր՝ AntiFake.am

 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն