Արթուր Թովմասյանն ու Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետը քննարկել են տեղահանվածներին առնչվող մի շարք հարցեր

article-image

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 23-ին Երևանում հանդիպել է Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի և այդ պահին շտաբում գտնվող տեղահանված շրջանների տարբեր խմբերի հետ:

Արթուր Թովմասյանը ներկայացրել է վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները, անդրադարձել հատկապես ԱԺ հերթական նիստում հնչեցրած իր ելույթին, որով նա դիմել է Արցախի կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել որոշումն առ այն, որ հուլիսի 1-ից պետք է դադարեցվի բռնազավթված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատած տեղահանվածների պարապուրդի վճարման գործընթացը։

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այդ և նմանատիպ այլ հարցերի շուրջ առավել կարևոր քննարկում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Արթուր Թովմասյանը համոզված ընդգծել է, որ նախագահի հանձնարարականներից բխող որոշումներ են ընդունվելու այդ ուղղությամբ՝ ապահովելով սոցիալական արդարությունն ու հավասարությունը:

Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն իր հերթին տեղեկացրել է, որ տեղահանված շրջանների առանձին ընտանիքներին և զոհված կամ անհայտ բացակայող ունեցող ընտանիքներին հավաստագրեր տրամադրելու գործընթացի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ամփոփումը վերջնափուլում է։

Արթուր Թովմասյանը մտահոգություն է հայտնել թշնամու վերահսկողության տակ գտնվող շրջաններին ու ենթաշրջաններին յուրահատուկ ավանդույթների ու մշակութային տարատեսակ շերտերի հետագա ճակատագրի առումով՝ խիստ կարևորելով այդ արժեքների պաշտպանությունը։

«Ոչ հեռավոր անցյալում նման խնդիր էր ծառացել Շահումյան-Գյուլիստանի մշակութային արժեքների պահպանության առումով, իսկ այժմ կանգնած ենք Հադրութ-Դիզակի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման խնդրի առջև»,- ասել է նա:

Միքայել Վիրաբյանը նշել է, որ ամեն կերպ ձգտում են ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ում ապրող տեղահանված արցախցիների շրջանում մատաղ սերնդի ազգային-մշակութակրթական դաստիարակությունը և համակողմանի աջակցություն է ցուցաբերվում այդ գործընթացին:

Ոչ պակաս կարևոր է տեղահանված շրջանների՝ կրթամշակութային ոլորտների նախկին պատասխանատուների և աշխատակիցների հետ համագործակցությամբ, ինչպես նաև եղած խմբերի հին ու նոր սաների ներգրավմամբ տարբեր ձևաչափի մշակութային միջոցառումների կազմակերպումը։

Օգտագործելով հարմար առիթը՝ Միքայել Վիրաբյանն Արցախի խորհրդարանի ղեկավարին հրավիրել է առաջիկայում նախաձեռնող խմբերի աջակցությամբ կայանալիք՝ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ, ի դեպ, կցուցադրվի նաև արցախյան բարբառով համեմված ներկայացում:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն