Ֆեյսբուքում մանիպուլյացիաներ անող 140 կեղծ օգտահաշիվներ. նոր ցուցակ

article-image

Այսօր՝ ապրիլի 4-ին, Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանին, ասել է. «Հայաստանում երաշխավորված է խոսքի և տեղեկատվության ազատությունը, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ապա դա ազգային անվտանգության խնդիր է։ Ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը այս հարցում կկարողանա ապահովել կոնկրետ արդյունքներ։ Ընդհուպ՝ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում ընդհուպ նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դրանք իրոք հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն։ Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան։ Ես կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ իհարկե, որևէ ձևով կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը։ Սա անառարկելի արժեք է մեզ համար և կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»։

Հաշվի առնելով այս հայտարարությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի ուշադրությունն ենք հրավիրում AntiFake.am կայքի թիմի կողմից բացահայտված Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան տիրույթում ակտիվորեն սատարող 140 կեղծ օգտահաշիվների ցուցակի վրա։ Ցուցակում ներառված են կեղծ օգտահաշիվների անունները, ազգանունները, ֆեյսբուքյան էջի հղումները, օգտահաշիվների նկարագրությունը, նրանց կատարած գործողությունները (մեկնաբանություններ, հավանումներ)։

1. Tamara Petrosyan

Նկարագրություն

Էջում մարդու պատկերով լուսանկարներ առկա չեն: Էջն ունի ընդամենը 187 ընկեր, մեծամասամբ հավանել (հավանում) է Նիկոլ Փաշինյանին վերաբերող հրապարակումները: Էջը գրեթե դատարկ է, ստեղծված է 2016 թվականին:

Հրապարակումների (post) վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնք համակարգված կերպով հավանումեր են ստացել այս օգտահաշվի կողմից և ոչ միայն:


2. Susanna Stepanyan

Նկարագրություն

Օգտահաշիվը ստեղծված է 2016 թվականին: Օգտահաշիվն ունի 95 ընկեր, մեկ լուասնկար: Օգտահաշիվը հավանումներով սպասարկել է Նիկոլ Փաշինյանի հրապարակումները: Օգտահաշիվը, ընդհանուր առմամբ, պասիվ է:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնք համակարգված կերպով հավանումեր են ստացել այս օգտահաշվի կողմից և ոչ միայն:


3. Ilona H-yan

Նկարագրություն

Այս օգտահաշիվը ստեղծվել է 2016 թվականի սեպտեմբերի: Ընդհանուր առմամբ օգտահաշիվը շատ պասիվ է: Հավանումել է Նիկոլ Փաշինյանին վերաբերող մի քանի հրապարակումներ:  «About»  բաժինը լրացված չէ:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնք հավանումեր են ստացել այս օգտահաշվի կողմից և ոչ միայն:


4. Tina Ter Barseghyan

Նկարագրություն

Օգտահաշվի էջը դիտելիս երևում է, որ օգտահաշիվը ստեղծվել է 2016 թվականին: Օգտահաշիվն ունի 40 ընկեր, քիչ թվով լուսանկարներ, իսկ լուսանկարները՝ քիչ թվով հավանումներ և մեկնաբանություններ: «About» բաժնում նշված է միայն բնակության քաղաքը, ինչը բավարար չէ անձին նույնականացնելու համար: Օգտահաշիվը պարբերաբար հավանումներով է ապահովել Նիկոլ Փաշնիյանի էջի հրապարակումները և վերջինիս վերաբերող այլ հրապարակումներ:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնք հավանումեր են ստացել այս օգտահաշվի կողմից և ոչ միայն:


5. Larisa Grigoryan

Նկարագրություն

Օգտահաշիվը ստեղծված է 2016 թվականի սեպտեմբերին: Էջում բացակայում են մարդու պատկերով լուսանկարները: Այս օգտահաշիվն ունի 231 ընկեր, սակայն դա բավարար չէ, որ օգտահաշիվը համարվի իրական: Օգտահաշիվը պարբերաբար հավանումներով է ապահովել Նիկոլ Փաշինյանին վերաբերող հրապարակումները:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնք հավանումներ են ստացել այս օգտահաշվի կողմից և ոչ միայն:


6. Vahan Yordanyan

Նկարագրություն

Օգտահաշիվն ամենայն հավանականությամբ ստեղծված է 2016 թվականին: Առկա է միայն մեկ լուսանկար: «About» բաժնի տվյալները բավարար կերպով լրացված չեն: Լուսանկարի հավանումները չնչին թվով են: Օգտահաշվի կողմից որևէ մեկնաբանություն արված չէ:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնք հավանումներ են ստացել այս օգտահաշվի կողմից և ոչ միայն:


7. Maria Luiz

Նկարագրություն

Օգտահաշիվը ստեղծված է 2016 թվականին (մոտավորապես): Բացակայում են մարդու պատկերով լուսանկարները: Օգտահաշիվը ակտիվորեն սպասարկում է Նիկոլ Փաշինյանի էջին:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղումներով կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնց վրա աշխատել է  այս օգտահաշիվը:


8. Armine Yan

Նկարագրություն

Էջն ունի մեկ նկար, որը հրապարակված է 2017 թվականի փետրվարի 18-ին: Ֆեյսբուքը թույլ է տալիս ցանկացած հրապարակում հետին ամսաթվով դնել, բացառությամբ՝ «profile picture»-ի և «cover photo»-ի, որոնք Ֆեյսբուքում կարող են երևալ միայն հրապարակման ամսաթվով:  Ըստ երևույթին՝ այս էջը ստեղծվել է 2017 թվականի փետրվարի 18-ին: Էջն ունի ընդամենը 28 ընկեր: Կեղծ օգտահաշվին շատ բնորոշ է ընկերների քիչ քանակությունը, քանի որ վերջինիս նպատակը Ֆեյսբուքում այլ է: Այս օգտահաշիվի հիմնական առաքելությունն է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջի հրապարակումները հավանումներով ապահովելը, այլ կերպ ասած՝ likebottom: Էջն այլ գործառույթ չունի: Դատարկ է նաև էջի «About» բաժինը, ինչը նույնպես բնորոշ է կեղծ օգտահաշվին (հատկապես պասիվ գործունեություն իրականացնող), սակայն պարտադիր պայման չէ: Բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ լրացնում են «About» բաժինը:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանի այն հրապարակումները, որոնք համակարգված կերպով հավանումեր են ստացել այս օգտահաշվի կողմից:


9. Лилит Мкртчян

Նկարագրություն

Էջն ունի մեկ նկար, որը հրապարակված է 2017 թվականի փետրվարի 11-ին: Ֆեյսբուքը թույլ է տալիս ցանկացած հրապարակում հետին ամսաթվով դնել, բացառությամբ՝ «profile picture»-ի և «cover photo»-ի, որոնք ֆեյսբուքում կարող են երևալ միայն հրապարակման ամսաթվով:  Ըստ երևույթին՝ այս էջը ստեղծվել է 2017 թվականի փետրվարի 11-ին: Էջն ունի ընդամենը 82 ընկեր: Կեղծ օգտահաշվին շատ բնորոշ է ընկերների քիչ քանակությունը,  քանի որ վերջինիս նպատակը Ֆեյսբուքում այլ է: Այս օգտահաշիվի հիմնական առաքելությունն է Նիկոլ Փաշինյանին վերաբերող հրապարակումները (հիմնականում՝ տարբեր լրատվամիջոցների կողմից հրապարակված) հավանումներով ապահովելը, այլ կերպ ասած՝ likebottom: Էջը հավանել է նաև կողմնակի հրապարակումներ: Դատարկ է նաև էջի «About» բաժինը, ինչը նույնպես բնորոշ է կեղծ օգտահաշվին (հատկապես պասիվ գործունեություն իրականացնող), սակայն պարտադիր չէ: Բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ լրացնում են «About» բաժինը:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնք համակարգված կերպով հավանումեր են ստացել այս օգտահաշվի կողմից և ոչ միայն:


10. Левон Манукян

Նկարագրություն

Էջն ունի մեկ նկար, որը հրապարակված է 2017 թվականի փետրվարի 16-ին: Ֆեյսբուքը թույլ է տալիս ցանկացած հրապարակում հետին ամսաթվով դնել, բացառությամբ՝ profile picture-ի և cover photo-ի, որոնք ֆեյսբուքում կարող են երևալ միայն հրապարակման ամսաթվով:  Ըստ երևույթին, այս էջը ստեղծվել է 2017 թվականի փետրվարի 16-ին: Էջը կամ ընկերներ չունի կամ հասանելի չէ դիտման համար: Այս օգտահաշիվի հիմնական առաքելությունն է Նիկոլ Փաշինյանին վերաբերող հրապարակումները (այս էջը ոչ այնքան ինտենսիվ է աշխատում): Էջը հավանումել է նաև կողմնակի հրապարակումներ: Դատարկ է նաև էջի «About»  բաժինը, ինչը նույնպես բնորոշ է կեղծ օգտահաշվին (հատկապես պասիվ գործունեություն տարածող), սակայն պարտադիր չէ: Բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ լրացնում են «About»  բաժինը: Կեղծ օգտահաշվի կողմից տեղադրված է երեխայի նկարներ: Նույնիկս այն դեպքում, եթե օգտահաշիվը կառավարվում է մինչև 14 տարեկան երեխայի կողմից, նույնպես համարվում է կեղծ օգտահաշիվ:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնք համակարգված կերպով հավանումներ են ստացել այս օգտահաշվի կողմից և ոչ միայն:


11. Zara Minasyan

Նկարագրություն

Էջի անվանումը և էջի հղման մեջ նշված օգտահաշվի անվանումը (“user name”) չեն համապատասխանում: Էջն ամբողջովին լցված է մանկահասակ երեխաների նկարներով: Մանկահասակ երեխան/երը չէին կարող հավանել և մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հրապարակումները: Էջն ունի ընդամենը 72 ընկեր: Կեղծ օգտահաշվին բնորոշ է ընկերների քիչ քանակությունը: Էջը ստեղծվել է մոտավորապես 2017թ. հունվար-փետրվար ամիսներին: Բացի Նիկոլ Փաշինյանի հրապարակումներին աջակցելուց՝ այս օգտահաշիվը կողմնակի հրապարակումներ էլ է հավանել և մեկնաբանել:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնք համակարգված կերպով հավանումներ են ստացել այս օգտահաշվի կողմից և ոչ միայն:


12. Էլ Իսրաելյան

Նկարագրություն

Օգտահաշիվը ստեղծվել է 2017թ. մարտին: Էջում ներբեռնված են անչափահաս երեխայի նկարներ, սակայն ուշադիր ուսումնասիրելով էջը՝ պարզ է դառնում, որ այն ամենևին էլ երեխային պատկանող օգտահաշիվ չէ (նույնիսկ մինչև 14 տարեկան երեխային պատկանող օգտահաշիվը համարվում է կեղծ): Նորմալ չի կարող լինել երեխայի կողմից քաղաքական բնույթի հրապարակումներին հետևելը և դրանց արձագանքելը:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնք համակարգված կերպով հավանումներ են ստացել այս օգտահաշվի կողմից և ոչ միայն:


13. Manushak Simonyan

Նկարագրություն

Օգտահաշիվը ստեղծված է 2017 թվականին: Այն ակնհայտ կեղծ է: Կարապների լուսանկարով օգտահաշիվը սպասարկել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջին:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնց վրա օգտահաշիվն աշխատանքներ է իրականացրել:


14. Tigran Sargsyan

Նկարագրություն

Օգտահաշիվը ստեղծված է 2018թ. օգոստոսին (մոտավորապես): Տեղադրված լուսանկարում անչափահաս երեխա է: Օգտահաշիվն ունի 8 ընկեր: Երեխայի լուսանկարով օգտահաշիվը Նիկոլ Փաշինյանի հրապարակումների տակ քաղաքական բնույթի մեկնաբանություններ է թողել:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնց վրա աշխատել է օգտահաշիվը:


15. Հայելու Ուրվականը

Նկարագրություն

Օգտահաշիվը ստեղծվել է 2018թ. մայիսին: Օգտահաշիվն ակնհայտ կեղծ է և սպասարկում է Նիկոլ Փաշինյանին վերաբերող նյութերին:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնց վրա աշխատել է օգտահաշիվը:


16. Jemma Grigoryan

Նկարագրություն

Օգտահաշիվը ստեղծված է 2019թ. փետրվարին: Լուսանկարներում մուլտիպլիկացիոն հերոսներ են: Կեղծ օգտահաշիվը նոր է, այդ իսկ պատճառով չի հասցրել շատ գործողություններ կատարել: Հղման մեջ նշված է այլ անուն:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնց վրա աշխատել է օգտահաշիվը:


17. Paula Minasyan

Նկարագրություն

Էջը լիովին դատարկ է: Ստեղծման ամսաթիվը պարզել հնարավոր չէ: Այս օգտահաշվի հիմնական առաքելությունն է Նիկոլ Փաշինյանին վերաբերող հրապարակումները հավանելը (այս էջը ոչ այնքան ինտենսիվ է աշխատում): Էջը հավանել է նաև կողմնակի հրապարակումներ: Դատարկ է նաև էջի «About» բաժինը, ինչը նույնպես բնորոշ է կեղծ օգտահաշվին (հատկապես պասիվ գործունեություն տարածող), սակայն պարտադիր չէ: Բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ լրացնում են «About» բաժինը:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնք համակարգված կերպով հավանումեր են ստացել այս օգտահաշվի կողմից և ոչ միայն:


18. Varsik Harsik

Նկարագրություն

Էջը լիովին դատարկ է: Ստեղծման ամսաթիվը պարզել հնարավոր չէ: Այս օգտահաշիվի հիմնական առաքելությունն է Նիկոլ Փաշինյանին վերաբերող հրապարակումները (այս էջը ոչ այնքան ինտենսիվ է աշխատում): Էջը հավանումել է նաև կողմնակի հրապարակումները հավանումել: Դատարկ է նաև էջի «About»  բաժինը, ինչը նույնպես բնորոշ է կեղծ օգտահաշվին (հատկապես պասիվ գործունեություն տարածող), սակայն պարտադիր չէ: Բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ լրացնում են «About»  բաժինը:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնք համակարգված կերպով հավանումnեր են ստացել այս օգտահաշվի կողմից և ոչ միայն:


19. Հայ զինվոր

Նկարագրություն

Օգտահաշիվը ստեղծված է 2014 թվականին: Ֆիզիկական անձի անուն և ազգանունը բացակայում են: Ամբողջ էջը ողողված է տարբեր գործիչների լուսանկարներով: Այսինքն՝ որևէ կերպ հնարավոր չէ նույնականացնել օգտահաշվին և վերջինիս տիրոջը:

Հրապարակումների վրա տարվող աշխատանքներ

Ստորև տրված հղմամբ կարող եք տեսնել Նիկոլ Փաշինյանին վերաբերող այն հրապարակումները, որոնց վրա օգտահաշիվն աշխատանքներ է իրականացրել:


140 կեղծ օգտահաշիվների ամբողջական ցուցակին և դրանց ավելի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Կեղծ օգտահաշիվների մշակումը շարունակվում է։ Պարբերաբար կհրապարակենք մշակված կեղծ օգտահաշիվների նոր ցուցակներ։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ նախկինում ևս հրապարակվել են այդպիսի ցուցակներ, մասնավորապես.

  • 625 կեղծ օգտահաշիվներ հրապարակվել են «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի կողմից,
  • 116 կեղծ օգտահաշիվներ հրապարակվել է AntiFake.am կայքի կողմից, որոնք վերցվել են Նիկոլ Փաշինյանի մարտի 19-ի Մատենադարանում տեղի ունեցած ասուլիսի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման տեսանյութի մեկնաբանություններից և հավանումներից։

Հետգրություն. Եթե հրապարակված ցուցակներում առկա են իրական օգտահաշիվներ, ապա խնդրում ենք գրել մեզ օգտահաշիվը նույնականացնելու և ցուցակից հեռացնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն