(VIDEO) «Քվեով պետք է ինձ երեսատեղ թողնեք, որ չորրորդ տարվա համար շատ գումար ուզեմ»․ Գնել Սանոսյանի նախազգուշացումը` գավառցիներին

article-image

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Գավառում անցկացվող հանրահավաքի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ասել է, որ 3 տարի շարունակ մարզը ստացել է ամենամեծ ֆինանսավորումն ու դիմելով հավաքված քաղաքացիներին` հայտարարել. «նաև մեր քվեով պետք է ինձ երեսատեղ թողնեք, որ չորրորդ տարվա համար շատ գումար ուզեմ»: 

Գնել Սանոսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախընտրական խոստում հանդիսացող հայտարարություն է անում` անուղղակիորեն խոստանալով, որ իր քաղաքական ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրելու դեպքում Գեղարքունիքի մարզը կշարունակի մեծ ֆինանսավորում ստանալ։ Հայտարարության մեջ նաև առկա է, այսպես ասած, զգուշացում գավառցիներին, որ եթե շատ քվեներ չտան «ՔՊ»–ին, ապա մարզպետը «երես չի ունենա» մարզային կարիքների համար ֆինանսավորում ուզել Կառավարությունից։ 

Հետաքրքիր է՝ արդյո՞ք գործող մարզպետն ինքը «շատ քվե՝ շատ ֆինանսավորում, քիչ քվե՝ քիչ ֆինանսավորում» սկզբունքով նախազգուշացում է ստացել Փաշինյանից։

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն