(VIDEO) «Բանակը ապաքաղաքական կառույց է, բանակից հեռո՛ւ մնացեք». գնդապետ Պետրոսյան. 168.am

article-image

ՀՀ Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը քաղաքական ուժերին կոչ է անում քարոզարշավի ընթացքում բանակի թեման չշահարկել:

«Բանակը ապաքաղաքական կառույց է, բանակից հեռո՛ւ մնացեք»,- լրագրողների հետ զրույցում  գնդապետ Հայկ Պետրոսյանն այս կոչով դիմեց ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերին։

«Ներկա և նախկին իշխանություններին, ողջ հանրությանն եմ դիմում. զերծ մնացեք Զինված ուժերը քաղաքական շահարկումների և նախընտրական քարոզարշավի թեմա դարձնելուց։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և զորքի բարոյահոգեբանական վիճակով զբաղվող մարդ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործընթաց իր ազդեցությունն է թողնում զինծառայողների հոգեբանական նկարագրի վրա, ուստի բանակի թեման շահարկելն ինքնին հարված է հասցնում զինվորի և սպայի հեղինակությանը»,- ասաց սպան:

Նա մի քանի անգամ կրկնեց, որ այսօր մեր բանակն իր տեղում է, կատարում է իր առաքելությունը։

«Զինված ուժերի գլխավոր շտաբի և զորամիավորման հրամանատարի առաջադրանքները զորքը պատշաճ իրականացնում է։ Ուստի խնդրում եմ բոլորին` մի շահարկեք պատերազմական գործողությունները ձեր քարոզարշավներում»,- մեկ անգամ ևս ընդգծեց Պետրոսյանը։

Ներկա զինվորներից մեկը միջամտեց՝ չենք ուզում բանակին ներքաշեն ներքաղաքական պայքարի մեջ:

168.am-ի հարցին՝ իսկ չե՞ք նեղվում, որ բանակի և զինվորների հասցեին իշխանություններից նվաստացուցիչ բաներ են ասվում՝ կոնֆետ փախցնել և այլն, զինվորը պատասխանեց. «Նման բան չի եղել, որ կոնֆետի հետևից վազենք: Մենք չենք նեղվում, որովհետև նման բան չենք արել, ոչ էլ սոված ենք մնացել»:

Աղբյուր՝ 168.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն