Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և ձերբակալվածներին. Ստանո

article-image

«Հայ-ադրբեջանական սահմանում վերջին գործողությունները և՛ վտանգավոր են, և՛ մտահոգիչ: լարված իրավիճակի անհապաղ թեթևացում է անհրաժեշտ»: Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն:

ԵՄ պաշտոնյայի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Եվրոպական միությունը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ հետագա ռազմական տեղակայումներից և գործողություններից: Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ի սահմանները և պետք է ներգրավվեն սահմանագծման ու սահմանազատման բանակցություններում: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և ձերբակալվածներին: Մենք ողջունում ենք այն բոլոր ջանքերը, որոնք նպատակ ունեն թուլացնել լարվածությունը, ներառյալ` հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները:

Եվրոպական միությունը պատրաստ է փորձագիտական ծառայություն տրամադրել և օգնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներում, ինչպես նաև աջակցել այդքան անհրաժեշտ վստահության կառուցման մեխանիզմներին` դեպի Հարավային Կովկասում հաստատուն խաղաղություն և բարգավաճում»:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն