Աննա Հակոբյանը բարոյական աջակցություն է ցուցաբերել ոչ միայն գենշտաբում, այլ նաև մարտական դիրքերում. նոր կասկածելի հանգամանքներ

article-image

Բանակը կազմաքանդած, պարտության հասցրած, պատերազմի պարտության ողջ մեղավորությունը բանակի վրա բարդած վարչապետ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը հունվարի 28-ին՝ Բանակի կազմավորման օրը, օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղելու փոխարեն հաղորդագրություն է տարածել Աննա Հակոբյանի՝ պատերազմական սխրագործությունների վերաբերյալ։

Հակոբյանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք. «Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրից սկսած, Աննա Հակոբյանն Արցախում է եղել՝ արցախցի քույրերի և եղբայրների կողքին: Վիրավոր զինծառայողներին տեսակցելուց, նրանց առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո տիկին Հակոբյանը այցելում էր ապաստարաններ, որտեղ պատսպարված էին խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաները, ծերերը։ Աննա Հակոբյանն այցելում էր մարտական դիրքեր, զրուցում զինծառայողների, կամավորների հետ»։

 

 

Այն, որ Աննա Հակոբյանը պատերազմի օրերին եղել է Արցախում, տեղյակ էինք, այն, որ հոկտեմբերի 26-ին ձևավորել է «Էրատո» կամավորական ջոկատը և 10 օր հետո «ֆենած» մազերով և դիմահարդարմամբ իբր մարտական դիրքերից լուսանկարներ հրապարակել, նույնպես տեղյակ էինք։

Հիմա էլ՝ պատերազմի ավարտից 2 ամիս անց, Աննա Հակոբյանի կայքը տեղեկացնում է նրա նոր «սխրագործությունների» մասին։ Պարզվում է՝ պատերազմական օրերին Աննա Հակոբյանն այցելել է մարտական դիրքեր և զրուցել զինծառայողների ու կամավորների հետ։ Հետաքրքիր է՝ 44 օր թեժ մարտերի մեջ գտնվող, քնելու ու սնվելու ժամանակ չունեցող այդ ո՞ր դիրքերի ո՞ր դիրքապահներն են հասցրել զրույցներ ունենալ Աննա Հակոբյանի հետ։ Արդյո՞ք ռազմական գործողությունների ընթացքում այդ մարդիկ բան ու գործ չունեին և պետք է ընդունելություն կազմակերպեին Աննա Հակոբյանի համար ու զրույցի բռնվեին նրա հետ։ Իհարկե տիկին Աննայի ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, լավ տարբերակ կառաջարկի իր կնոջ՝ մարտական դիրքերում լինելու և զինվորների հետ զրուցելու հանգամանքն արդարացնելու համար. «Նա մարտական դիրքեր է այցելել զինվորներին բարոյական աջակցություն ցույց տալու համար»,- ինչպես Աննա Հակոբյանի՝ գենշտաբում լինելու հանգամանքն արդարացնելու համար էր հայտարարել, այս դեպքում նույնպես այսպես կասի Փաշինյանը։ Բայց կարևոր հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ուներ որևէ կարգավիճակ չունեցող վարչապետի տիկինը մարտական դիրքերում և ի՞նչ իրավունքով էր զրուցում զինվորների ու կամավորների հետ ու տեղեկություններ ստանում։

Ի վերջո, Աննա Հակոբյանը առհասարակ եղե՞լ է մարտական դիրքերում, թե՞ սա դավաճանական ծրագիրը կյանքի կոչելուն զուգահեռ իշխանական ընտանիքի «անձնազոհության» մասին հերթական կեղծիքն է։ Հարցը ծագում է այն պատճառով, քանի որ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը միամտաբար խոստովանել էր, որ տիկին Հակոբյանը «ներգրավված է եղել բացառապես թիկունքի աշխատանքներում»։

Փաշինյանների ընտանիքը ստում է, թե ոչ, պարզ կդառնա հետագայում։ Իսկ եթե մարտական դիրքերում լինելու մասին տեղեկությունը իրականություն է, ապա տիկին Հակոբյանի տարօրինակ ներգրավվածությունը պատերազմական գործողություններին ավելանում է ևս մեկ դրվագով։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն