ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ էլ հաստատում Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը բացահայտելու համար նշանակված ծառայողական քննության մասին տեղեկությունը

article-image

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու արտահոսքի աղբյուրը։

AntiFake.am-ը կապ հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հետ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք նշված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

Մենք խնդրեցինք հաստատել կամ հերքել տեղեկությունը։ Ի պատասխան՝ հայտնեցին, որ արդեն իսկ հրապարակված պաշտոնական տեղեկատվությանն ավելացնելու ոչինչ չունեն։ Ճշգրտող հարցադրմանը, որ ամեն դեպքում չեն հերքում, որ նշանակվել է ծառայողական քննություն՝ ԱԱԾ-ից արձագանքեցին. «Ոչ, ես ասացի, որ ԱԱԾ-ն տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որին ավելացնելու ոչինչ չունեմ։ Ավել ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հունվարի 16-ին հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, որը նաև 2007 թվականին հավաքագրվել է Հայաստանի ԱԱԾ-ի կողմից։ Մինասյանը հայտարարել էր, որ Միրզոյանը իր գրավոր համաձայնությունն է տվել ԱԱԾ-ի հետ համագործակցելու վերաբերյալ և հրապարակել էր գրավոր համաձայնության տեքստը։

ԱԱԾ-ն նույն օրը՝ հունվարի 16-ին, հերքել էր՝ Միրզոյանի ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքը։

Հաշվի առնելով այն, որ ԱԱԾ-ն միանգամից անդրադարձավ Մինասյանի հայտարարություններին՝ հերքելով դրանց իսկությունը, հարց է առաջանում, թե ինչու ԱԱԾ-ն նույն կերպ չի հերքում ծառայողական քննություն նշանակելու մասին տեղեկությունը։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե Արարատ Միրզոյանի՝ Հայաստանի ԱԱԾ-ի կողմից հավաքագրվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա որևէ փաստաթղթի կամ տեղեկության արտահոսքի մասին խոսք գնալ չի կարող, հետևաբար՝ ծառայողական քննություն իրականացնելու հիմքը բացակայում է։ Մինչդեռ այս տրամաբանական պատասխանները հնչեցնելու և տեղեկությունը հերքելու կամ հաստատելու փոխարեն ԱԱԾ-ն հայտարարում է, թե նախորդ պաշտոնական հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունի և ավել ոչինչ չեն կարող ասել՝ օդում կախված թողնելով համառորեն շրջանառվող լուրերը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն