Ֆեյսբուքում տարածվող Վլադիմիր Կարապետյանի և Ստյոպա Սաֆարյանի խոսակցութունը իրակա՞ն է, թե՞ ոչ

article-image

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում է հայտնվել «WhatsApp Messenger» հաղորդակցման համակարգով խոսակցության՝ էկրանից պատճենված նկարներ, որում ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի նկարով «Վովա Լևոն» անունով անձը զրուցել է մեկ այլ անձի հետ։ Խոսակցության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մյուս զրուցակիցը փորձագետ Ստեփան Սաֆարյանն է։

Նկարները տեղադրել է «Զնդան» անունով ֆեյսբուքյան էջը՝ նշելով՝ «Ստյոպա Սաֆարյանի գողացված հեռախոսից սենսացին խոսակցություն է տարածվել։

Նկարում Վլադիմիր Կարապետյանի և Ստյոպայի զրույցն է»։

Նկարների ներքո մեկնաբանություն է թողել Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ խոսակցությունը կեղծ է. «Սիրելի ընկերներ, պաշտոնապես հայտարևարում եմ, որ ՀՀ վարչապետի մամլկո քարտուղար Վլիադիմիր Կարապետյանի հետ ոչ հեռախոսային, ոչ SMS, ոչ մեսինջերով, ոչ վայբերով, որ վոթսափով որևէ նամակարգրություն կամ զրույց չեմ ունեցել, այս հիմարությունը հորինվածք ու կեղծիք է և քրեորեն պատժելի»:

Սաֆարյանի մեկնաբանության ներքո մեկնաբանություններ են թողել նաև իրական և ոչ իրական ֆեյսբուքյան օգտատերեր, որոնց Սաֆարյանը արձագանքել է վիրավորանքներով.

Սաֆարյանը նաև հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին նկարների տարածման հետ կապված և կոչով դիմել է ԱԱԾ պետ Ա. Վանեցյանին և ՀՀ Ոստիկանապետ Վ. Օսիպյանին՝ անհապաղ հայտնաբերել կեղծիքի հեղինակներին, պարզել նրանց առնչությունը իր վրա կատարված հարձակման ու հեռախոսի առևանգման հետ:

Արդեն իր ֆեյսբուքյան էջում Ստյոպա Սաֆարյանը հանցագործության մասին հաղորդում տալու գրառման ներքո մեղադրել է Քոչարյանների ընտանիքին, մասնավորապես նշելով, որ իր հեռախոսը գողացվել է Լևոն Քոչարյանի իմացությամբ։

Հանրային խորհրդի անդամ, ՄԱՀԻԻ ղեկավար Սաֆարյանը իր էջում զերծ չի մնացել նաև վիրավորանքներից.

Հետաքրքիր է, թե ինչու է Ստյոպա Սաֆարյանն այսքան «բուռն» արձագանքել քիչ դիտելիություն ունեցող էջի կողմից հրապարակված, իր պնդմամբ՝ ոչ իրական խոսակցությունների նկարներին և առավել ևս այդքան անհանդուրժող մեկնաբանություններով արձագանքել այդ էջում և իրա անձնական էջում ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանություններին։

AntiFake.am-ը խոսակցության իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ չի խոսել Ստյոպա Սաֆարյանի հետ. «Դա ֆեյք ա», - հավելեց Կարապետյանը։

Այսպիսով՝ երեկվանից սոցիալական ցանցերում տարածված խոսակցությունը, Վլադիմիր Կարապետյանի և Ստյոպա Սաֆարյանի պնդմամբ, կեղծ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն