Մհեր Սահակյանին բերման ենթարկելը և ձերբակալելը` ՀՀ-ից նոր տարածքներ հանձնելու թեման շեղելու հուսահատ փորձ. Զաքարյան

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին բերման ենթարկելը և ձերբակալելը` ՀՀ-ից նոր տարածքներ հանձնելու թեման շեղելու հուսահատ փորձ է: Նույնիսկ դեմոկրատիայից հեռու Թուրքիայում մեջլիսում, ընդդիմադիր պատգամավորների հետ ծեծկռտուքներից հետո խնդիրներն արագ հարթվում են: Մեզ մոտ անպատճառ պետք է ձերբակալեն, եթե ընդդիմադիր է, իսկ ուսապարկերին ամեն ինչ կարելի է:
Անվերապահ աջակցություն եմ հայտնում Մհեր Սահակյանին, վստահ լինելով, որ նրան հասցրել են հավասարակշռությունից հանել` շոու սարքելու նպատակով:
Եթե չեն կարողանում հայ ժողովրդին և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել, ուրեմն պետք է ինչ-որ բան հրահրեն ու շոուն ամեն գնով գլուխ բերեն»։
 
Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն