Աճուրդ՝ հարուստների համար․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջիկայում մտադիր են թողարկել «նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով եւ տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից, եւ որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ»։

Խոսքն ավտոմեքենաների պետհամարանիշների մասին է։ Գործող կարգավորումներով նախատեսված է համարանիշների 3 տեսակ՝ հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող: Դրանք հատկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետտուրքի վճարման դիմաց, իսկ վերջին երկուսի դեպքում՝ ըստ հաշվառող անձի նախընտրության եւ կախված կոնկրետ համարանիշից՝ հավելյալ գումար վճարելու դիմաց (36 հազարից մինչեւ 8 մլն դրամ)։

Ստացվում է, որ հիմա չորրորդ՝ ավելի բարձրակարգ, ինչպես նախագծում է նշվում՝ «մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվող համարանիշներ են թողարկվելու», որոնք ձեռք բերելու համար կիրականացվի աճուրդ։ Իսկ աբսուրդն այն պնդումն է, թե ՀՀ քաղաքացիներն են նման պահանջարկ ձեւավորել։ «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների եւ մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ եւ բարձր արժեք ունեցող համարանիշները»,- նշված է նախագծում։ Այսինքն,  հետպատերազմական Հայաստանում ցուցամոլների պակաս չկա, կամ էլ իշխանությունը որոշել է այսպիսով արտոնյալների խավ ձեւավորել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Աղբյուր՝  «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն