(VIEO) Սերժ Սարգսյանի հարվածած գնդակը հայտնվել էր Էրդողանի դարպասում․ էդուարդ Շարմազանով

article-image

Անշնորհակալ գործ է՝ մեկնաբանել Փաշինյանի իրար հակասող հայտարարությունները։ Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման շրջանակներում Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Քաղաքական գործչի խոսքով՝ Փաշինյանը մեկ խոսում է Ադրբեջաի կողմից պատրաստվող ցեղասպանության մասին, մեկ՝ խաղաղության։

 

 

ՀՀԿ-ական գործչի համոզմամբ՝ իշխանությունների քաղաքականության արդյունքում Հայաստանը միայնակ է մնացել։ «Փաշինյանը մեկ ձոներ է հղում Պուտինին՝ խոսելով նրա օպերատիվություն մասին, այնուհետև իր թիմակիցները խոսում են Պուտինին կալանավորելու անհրաժեշտության մասին»,– նշեց նա։ 

Շարմազանովը հիշեց՝ իրենց իշխանության ժամանակ հայկական կողմը հաղթող պետություն էր և կարողացել էր անգամ Թուրքիային հետ պահել արցախյան հարցի կարգավորման գոծընթացից։ Քաղաքական գործչի խոսքով՝ «Ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում Սերժ Սարգսյանի հարվածած գնդակը հայտնվել էր Էրդողանի դարպասում։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն