(VIDEO) Ինչպես է Նիկոլը սեփականացնում Սերժի ժամանակների ձեռքբերումները. Աշոտյան

article-image

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթե է արել և դրան կից քննարկվող թեմաների վերաբերյալ գրառում արել.

«Նիկոլն ու գագաթաժովը՝ սուտ, դատարկ եւ վնասարար։
Վերլուծենք, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը «ճխտվել» «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին:
3 րոպե 40 վայրկյանում ստի, աներեսության համաշխարհային չեմպիոն Նիկոլը կարողացավ արտաբերել մի քանի տոննա սուտ ու հիմարություն և չխոսել այն ամենի մասին, ինչը կարևոր էր և օրհասական:
Նիկոլ Փաշինյանի ելույթը բաղկացած էր 2 մասից.
* 1-ին մասում նրա «հաղթական» զեկույցն էր, թե ինչպիսի «համաշխարհային ռեկորդներ» է ՀՀ-ում սահմանել «ժողովրդավարությունը»,
* 2-րդ մասում ՝ ադրբեջանական ագրեսիայի, «խաղաղության» օրակարգի թեման:
Հայաստանն անգամ արևմտյան, ամերիկյան դասակարգումներով ժողովրդավար չէ, իսկ այս գագաթնաժողովին ՀՀ հրավերը պետք էր ԱՄՆ-ին:
Աննա Հակոբյանին ասեք ամուսնուն հետ բերի «հողերի հետ խաղալուց» և այս տեսանյութը ցույց տա, որովհետև ինչքան էլ Նիկոլին շեղի, դա չի ազդելու. նա անհույս է:
Նիկոլին հետապնդելու են թե՛ ողջ, թե՛ Նիկոլի ձեռամբ սպանված հայերը:
Նիկոլն ասում է, որ Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում՝ 2022-ին:
Ура, товарищи!
Իրականում՝
Նիկոլ, դու պոռոտախոս ստախոս ես, որովհետև Հայաստանն ազատ համացանց ունեցող երկրների շարքին է դասվել ոչ թե քո օրոք և քո շնորհիվ, այլ եղել է համացանցում ազատ նույն «բոբո և ավտորիտար» նախկինների օրոք՝ 2013-ին,. 2014-ին, 2015-ին, 2016-ին...
Դա նախկիններից եկած ցուցանիշ է, Նիկո՛լ, օրը դու «*աքմեջ» չես հասցրել անել, ինչպես շատ այլ ցուցանիշներ:
Նիկոլը մեջբերում է Freedom House-ի երեք ներկայացվող զեկույցներից միայն այն մեկը, ըստ որի Հայաստանը բարելավել է դիրքերը և որը, ի դեպ, իր շնորհիվ չէ, իսկ մյուս երկուսը, որտեղ ցուցիչը բացասական է՝ անտեսում է:
( համացանցի ազատություն, անցումային շրջանի երկրներ, համընդհանուր ազատություն):
Անշուշտ, Նիկոլը «մոռանում է» մեջբերել նաև, որ Հայաստանը դասակարգվում է որպես «հիբրիդային ռեժիմ»:
Հաջորդիվ Նիկոլը նշում է, որ Հայաստանն «աննախադեպ» առաջընթաց է գրանցել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում:
Իրականում ՝
Բացում ենք զեկույցն ու մի զարմանահրաշ, մանիպուլյացիոն իրավիճակ՝ Հայաստանի դիրքը ցանկում բարելավվել է, բայց միավորն իջել է, գնահատականն իջել է:
Նիկոլ Փաշինյանն իր երեսը դարձնելով «գետաձիու հետույքի» կաշի՝ հայտարարում էր, Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը «Economist Intelligence Unit»-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում։
Իրականում՝
Այս վարկանիշով Հայաստանը շարունակում է մնալ «հիբրիդային ռեժիմում»՝ էշի և ձիու խառնուրդ՝ ջորի:
Ինչու՞ Նիկոլը չխոսեց Transparency International կազմակերպության կոռուպցիայի ընկալման ցուցիչից:
Ծիծաղելի է, որ ԱՄՆ-ն հրավիրում է ՀՀ-ին մասնակցելու ժողովրդավարությունների մի գագաթնաժողովի, մինչդեռ ընդամենն օրեր առաջ ԱՄՆ Պետդեպը զեկույց էր հրապարակել, որտեղ ներկայացված էին Հայաստանում առկա բազմաթիվ աղաղակող խախտումներ:
Այսպիսին է աշխարհը ՝ ցինիկ և ռացիոնալ:
Նիկոլական ոհմակի պատշոնյաները հայտարարում էին, թե Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան ռուսական կողմն է կանգնեցրել, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն «օճառվեց» ամերիկյան կողմին, ասելով, թե ամերիկյան կողմն է, ի թիվս այլ միջազգային գործընկերների՝ կանգնեցրել ադրբեջանական ագրեսիան:
Որպեսզի Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ««Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի» կոչվող գեոպոլիտիկ աճուրդին ներվեր, նա պետք է նշեր 4 փաստ.
1. Լաչինի միջանցքի բացման հետ կապված կա Հաագայի դատարանի որոշումը:
Սիրելի՛ համաշխարհային ժողովրդավարություններ, չէ՞ որ ժողովրդավարությունը ենթադրում է նաև դատական պաշտպանություն, օրենքի ուժ, ինչու՞ մեկ ամիս անց անգամ «մատը մատին» չեք տալիս այդ որոշումը կյանքի կոչելու համար:
2. Քանի որ Ադրբեջանն ավտորիտար երկիր է և դա է փաստում նաև ԱՄՆ նախագահի կողմից Ալիևին սույն գագաթնաժողովին չհրավիրելը, պետք է Ադրբեջանի ղեկավարին ենթարկել սանկցիաների, որովհետև ժողովրդավարությունն առանց իրավունքի գերակայության և երաշխիքների՝ ոչինչ է:
3. Ադրբեջանն ավտորիտար երկիր է, իսկ ԼՂ-ն՝ ժողովրդավար, ինչպե՞ս եք ցանկանում մտցնել ժողովրդավարական հասարակարգն ավտորիտար ադրբեջանական համակարգի մեջ:
Արցախը երբեք չպետք է մտցվի Ադրբեջանի կազմ:
4. Մեզ համար կարևոր և առաջնային է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ասե՞լ է Նիկոլը, ո՛չ և ուրեմն՝ ինչու՞ է նա մասնակցել ուրիշի «խրախճանքին», այս հակա-ռուսական, հակա-չինական, հակա-իրանական «խրախճանքին»:
 Նիկոլը հերթական անգամ ներքաշում է Հայաստանը աշխարհաքաղաքական ռուլետկայի, արկածախնդրության մեջ:
«Դուխ» չունե՞ր հրաժարվելու մասնակցությունից, Պակիստանի չափ Հայաստանը չկա՞:
 Քանի դեռ Նիկոլը վարչապետ է և ներկայացնում է Հայաստանը, կլինի բանակցություն, ժողովրդավարության գագաթնաժողով, գյուղատնտեսական տոնավաճառ, թե՝ շորերի распродажа, նա շարունակելու է մեզ խայտառակել:
 Խայտառակելու հետ մեկտեղ նա հասցնելու է դիտավորյալ վնասներ՝ ներքաշելով Հայաստանն ուրիշի աշխարհաքաղաքական խաղի, «թայֆայի» մեջ»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն