Հեղափոխական Մգեր Արմենիան բելառուս ժողովրդին կոչ է անում չկրկնել նենգ, անպատասխանատու, շառլատան և ստախոսներին երկրի կառավարումը հանձնելու հայ ժողովրդի սխալը

article-image

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման կապակցությամբ իրենց անհամաձայնությունը հայտնող բելառուսցիները նոր խորհրդատու ունեն` հայաստանյան իշխանափոխության գործընթացները ողջունած Մգեր Արմենիայի տեսքով: 

Դիմելով բելառուս ժողովրդին` Մգերը կոչ է արել չկրկնել հայերի սխալները:  «Բելառուս ժողովուրդ, մի կրկնեք այն սխալը, որը մենք` հայ ժողովուրդը, թույլ տվեցինք` հավատալով Հայաստանի նոր հեղափոխական իշխանությունների՝ ավելի լավ կյանքի կեղծ խոստումներին, մենք մեր ձեռքերով նրանց բերեցինք իշխանության և երկրի կառավարումը հանձնեցինք նենգ, անպատասխանատու շառլատաններին և ստախոսներին, իսկ հիմա տառապում ենք»,- գրել է երգիչը:

 

 

Մեկ այլ գրառմամբ Մգերը դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ու կոչ արել երկիրը չտալ քաղաքացիներին լավ կյանքի խոստումներ տվող սորոսական ստախոսներին, ովքեր իշխանության գալուց հետո մոռանում են իրենց խոստումների մասին: «Բելառուս հասարակություն, մի կրկնեք հայ հասարակության սխալը, հետո շատ ուշ և դժվար կլինի ինչ-որ բան շտկել»,- գրել է Մգերը:

 

 

Խոսելով Մգերի մասին` տեղին է հիշեցնել, որ նա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վաստակավոր արտիստի կոչում ստացած և առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործունեություն ծավալած երգիչ է, ով շտապել էր քծնել նոր իշխանության ներկայացուցիչներին ու ողջունել «թավշյա» գործընթացները: Մինչև վերջերս Մգերը լծված էր «Այո»-ի քարոզարշավի պրոպագանդային և շարունակում էր սատար կանգնել իմքայլականների հակասահմանադրական որոշումներին:

«Հեղափոխական» վարքագիծ որդեգրելուց ու «նախկիններին» ուրանալուց հետո շնորհավորելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տարեդարձը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին որպես ԼԳԲՏ-ական ակտիվիստ որակելով ու նրա հրաժարականը պահանջելով, սպասվող արտագաղթից խոսելով, Փաշինյանի խոսքերը ծաղրելով, «զոմբիկներից», ֆեյքերից, սորոսականներից խոսելով և նմանատիպ շատուշատ այլ քայլեր կատարելով` Մգերը հիմա էլ որոշել է «վերադառնալ անցյալ», որտեղ իր ճանապարհը հարթ էր, և նա խնդիրներ չուներ:

Նման «մուտքը» և անվճար խորհրդատվությունների իրականացումը Մգերի կողմից բնավ զարմանալի չէ: Պատճառը թերևս կարանտինային պայմանների ընթացքում երգչի ֆինանսական վիճակի վատթարացումն է, ինչը տրամաբանականորեն հակասում է «նորերին» լոյալություն հայտնելու իր մոտիվացիային և ակնկալիքներին: Ֆինանսական կայունությունը պահպանելու կամ ֆինանսական կացության բարելավման պարագայում Մգերը հազիվ թե «հեղափոխականից» վերածվեր «հակահեղափոխականի»:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն