Սորոսականները Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են «իր անցյալը» և «առաջարկում» կարճել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն ու շնորհավորել Սերժ Սարգսյանին

article-image

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում երկուշաբթի օրը ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն` Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ հավաքելով 80.08 % ձայն։ Լուկաշենկոն ընտրվում է երկրի նախագահի պաշտոնում 6-րդ անգամ անընդմեջ՝ սկսած 1994 թվականից։

Օգոստոսի 9-ի երեկոյան էկզիթփոլի արդյունքների հրապարակումից հետո երկրում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին, որոնք ուղեկցվեցին ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումներով։ Վերջին տվյալների համաձայն՝ բախումների ընթացքում զոհվել է մեկ մարդ։

Չնայած հետընտրական զարգացումներին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, ով շտապեց շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ.

Փաշինյանի՝ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքը քննարկումների առիթ դարձավ։ Այս առնչությամբ սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրին պրոիշխանական սորոսական թևի ներկայացուցիչները՝ կարկառուն սորոսականներ Արթուր Սաքունցի, Դանիել Իոաննիսյանի, Լևոն Բարսեղյանի, Արսեն Խառատյանի, Լարա Ահարոնյանի գլխավորությամբ։ Նրանք Փաշինյանին հիշեցնում են 2008 թվականի հետընտրական զարգացումները և «առաջարկում» Լուկաշենկոյին շնորհավորելուց հետո կարճել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, ինչպես նաև շնորհավորել Սերժ Սարգսյանին նախագահական 2008, 2013 թվականների և վարչապետի 2018 թվականի ընտրություններին հաջողություն գրանցելու կապակցությամբ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի թիմակից Լարա Ահարոնյանն իր կուսակից և գաղափարական առանջորդ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքն անվանեց «ամենաամոթալի գործողությունը «թաշվյա հեղափոխության առաջորդի կողմից»։

Այս հայտարարություններով սորոսականներն, իհարկե, Հայաստանում առաջ են տանում սորոսական գործակալական ցանցի` իրենց համընդհանուր օրակարգը, որն այս օրերին կյանքի է կոչվում Բելառուսում։ Այդ մասին են վկայում զանգվածային անկարգությունների ընթացքում կիրառվող տեխնոլոգիաները, որոնք նույնական են 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում իշխանափոխության ընթացքում սորոսականների և պրոցեսում ներգրավված այլ անձանց ու ուժերի կողմից կիրառված տեխնոլոգիաների հետ։

Սակայն եթե մի պահ վերացարկվենք սորոսականների շահերից և ասվածը դիտարկենք օբյեկտիվ իրականության մեջ, ապա Փաշինյանին ուղղված այս հեգնանքը միանգամայն տեղին է։ Տեղին է այն պատճառով, որ Բելառուսում տեղի ունեցող հետընտրական զարգացումները մոտավորապես համընկնում են Հայաստանում 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող գործընթացներին. ընդդիմության առաջնորդը չի ընդունում ընտրությունների արդյունքներն ու ընդդիմությանը հանում է պայքարի։ Այն ինչ տեղի ունեցավ 2008թ. հետընտրական զարգացումների ընթացքում, հայտնի է բոլորին։ Սակայն այս համատեքստում ուշագրավ է ոչ միայն 2008 թվականին ընդդիմության պայքարը ընտրությունների արդյունքների դեմ, այլ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից Մարտի 1-ի իրադարձությունները տիրաժավորելը և տարիներ շարունակ դրա ֆոնին հասարակությանը հուզական տրամադրությունների մեջ պահելով տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելը։ Վերջինս վարչապետ ընտրվելուց հետո նաև քրեական հետապնդում է սկսել Հայաստանի երկրորդ նախագահի դեմ Մարտի 1-ի գործով։ Մինչդեռ այսօր նույնանման հանգամանքներում հայտնված երկրի ղեկավարին Փաշինյանն առաջիններից է շնորհավորում։

Ընդհանուր զուգահեռներ չենք կարող չտանել նաև 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների հետ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց «մերժել» լեգիտիմ ճանապարհով վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանին և, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ձգտում ունեցող տարբեր շահերի խմբերին միավորող սուբյեկտի դերը ստանձնելով, հաջողացնել իշխանափոխությունն ու դառնալ վարչապետ։

Նիկոլ Փաշինյանի երեսպաշտությունն այսքանով չի սահմանափակվում։ Նրան պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը և էլեկտրոնային լրատվամիջոցը տարիներ շարունակ անվանարկել է Ալեքսանդր Լուկաշենկոյին տարբեր վիրավորական արտահայտություններով, խմբագրական և վերլուծական հոդվածներ հրապարակել Բելառուսի նախագահի ընտրակեղծարար լինելու, ոչ լեգիտիմ ճանապարհով իշխանության գալու վերաբերյալ, որոնցից մեծ մասի հեղինակն անձամբ ինքն է։ Դրանց անդրադարձ կկատարենք առաջիկայում։

Այսպիսով, Փաշինյանի կողմից Լուկաշենկոյին շնորհավորելուց հետո մնում է եզրակացնել, որ 2018 թվականին ընտրված իշխանությունը կարող էր և պարտավոր էր անել ամեն ինչ լեգիտիմ իշխանությունը պահպանելու համար. շնորհավորանքների պակաս դժվար թե զգացվեր։ Իսկ երեսպաշտության անվանակարգում Նիկոլ Փաշինյանը նորանոր ռեկորդներ է սահմանում` հարուցելով անգամ իրեն իշխանության բերած սորոսականների զարմանքը։

Սորոսականների գրառումները՝ ստորև.

Русская версия статьи.

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն