«Ազատության» աշխատակիցը ստում է Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը «դրոնով» նկարահանելու դեպքի հանգամանքների վերաբերյալ՝ հակասելով ռ/կ-ի նախկին հրապարակումներին

article-image

Շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին, միջադեպ է տեղի ունեցել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի միջև։ «Ազատության»՝ «Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է «Ազատության» աշխատանքը» վերնագրով նյութում ասվում էր, որ «Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը»։

Վլադիմիր Գասպարյանի արձագանքը տեղի ունեցածի վերաբերյալ չուշացավ։ Նախկին ոստիկանապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում իր բառերով` Վլադիմիր Գասպարյանի անվան անհարկի շահարկումը դադարեցնելու համար պարզաբանեց. «մարդու անձնական և ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժումը թուլատրելի չէ ոչ մեկին, այդ թվում՝ իշխանահաճո լրատվամիջոցի լրագրողներին և նույնիսկ իրավապահ մարմիններին: Թռչող նկարահանող սարքի՝ «դռոնի» գործարկումը անձի սեփականությունը հանդիսացող տան և տնամերձ տարածքի վրա, առանց իր համաձայնության, անբարոյականություն է և որևէ կապ չունի լրագրողական գործունեության հետ: Իրենց անբարո վարքի համար միանգամայն համաչափ արձագանքի արժանացած «դրոն քշողներին» սա պետք է դաս լինի և հետագայում զերծ պահի ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտելուց»: Իսկ հաջորդ օրը փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել նախկին ոստիկանապետի անունից` կապված Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ. «ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից», - ասվում էր հայտարարության մեջ։

Այսօր պարզվեց, որ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործողությունների մասով։

Նախկին ոստիկանապետի փաստաբանի պարզաբանումներից և անձի անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության ու բնակարանի անձեռնմխելիության դեմ կատարված գործողությունների առնչությամբ դատական հայց ներկայացնելու վերաբերյալ հայտարարությունից հետո «Ազատություն» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսեր Արտակ Համբարձումյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով փորձել է «լղոզել» «Ազատության» նկարահանող խմբի գործողությունները` ցույց տալու համար, որ որևէ միջամտություն չի եղել Վլադիմիր Գասպարյանի անձնական և ընտանեկան կյանքին ու բնակարանի անձեռնմխելիությանը։ Գրառման մեջ որպես «փաստ» է ներկայացվում այն, որ ««Ազատության» նկարահանող խումբը գտնվել է ենթադրաբար Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատնից շուրջ 200 մետր հեռավորության վրա, որևէ մեկը ոչ միայն նրան պատկանող տարածք չի մտել, այլ նույնիսկ չի մոտեցել»։ Գլխավոր պրոդյուսերը հատուկ շեշտում է նաև, որ ««Ազատությունը» ռեպորտաժ է պատրաստել ոչ թե որևէ մեկի առանձնատան, այլ Սևանա լճի ափերին գտնվող ապօրինի կառույցների մասին ու այդ նպատակով էլ դրոնով տեսանկարահանել է լճի տարբեր ափամերձ հատվածներ, որտեղ գտնվում են բազմաթիվ առանձնատներ ու այլ կառույցներ»։
 


 

Նկատենք, որ լրատվականի աշխատակցի այս պարզաբանումը հակասում է օգոստոսի 8-ին իրենց իսկ կողմից հրապարակված նյութում տեղ գտած միջադեպի նկարագրությանը, քանի որ այդ նյութում նշվում էր, որ «լրագրողի աշխատանքը «խոչընդոտվել է» Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս»։  Ավելին, օգոստոսի 8-ին հրապարակված ռեպորտաժից և դրա բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ «Ազատության» նկարահանող խմբի հիմնական թիրախը եղել է ոչ թե ինչ-ինչ ապօրինի կառույցներ, ինչպես փորձում է մանիպուլյատիվ կերպով ներկայացնել լրատվականի գլխավոր պրոդյուսերը, այլ Սևանի ափամերձ առանձնատները, մասնավորապես՝ հենց Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը։ Ասվածն ապացուցվում է «Առաջիկայում հնարավոր է քանդվեն Սևանի ափամերձ հատվածների որոշ առանձնատներ» վերնագրով ռեպորտաժի միջոցով։ Նյութում մասնավորապես ասվում է. «Քանդման վտանգի տակ են նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող շքեղ առանձնատները։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Սևանի ափամերձ հատվածում առանձնատուն ունի նաև Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Այսօր լճի ափամերձ հատվածում նկարահանումներ իրականացնելիս վերջինս անձամբ խոչընդոտեց «Ազատության» նկարահանող թիմի աշխատանքները՝ սպառնալիքներով ու հայհոյանքներով պահանջելով ցույց չտալ իր առանձնատունը»։

Ավելի քան ակնհայտ է, որ լրատվականն իր նախկին հրապարակումներում բացահայտ կերպով նշել է Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատունը նկարահանելու մասին։ Ռեպորտաժն էլ վերաբերվել է ոչ թե Սևանի ափամերձ «ապօրինի կառույցներին», այլ Սևանի ափամերձ «առանձնատներին և այլ կառույցներին» և մասնավորապես՝ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը, քանի որ որևէ այլ անձի առանձնատան մասին ռեպորտաժում չի խոսվում։

«Ազատության» աշխատակցի «փաստերի» շարադրումը սուտ և մանիպուլյատիվ է նաև նրանով, որ այդ գրառման մեջ որևէ խոսք չկա այն մասին, որ ռադիոկայանի նկարահանող խումբն իրականում «դրոնով» նկարահանել է Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը։ Ավելին, Համբարձումյանը նշում է, թե իբր որևէ մեկը Վլադիմիր Գասպարյանին պատկանող տարածք «չի մտել և չի նույնիսկ չի մոտեցել»։ Սա ակնհայտ սուտ է և փաստերի մանիպուլյատիվ ներկայացում, քանի որ լրատվականի նկարահանող խմբի «դրոնն» ակնհայտորեն մուտք է գործել Վլադիմիր Գասպարյանին պատկանող մասնավոր տարածք և նկարահանումներ արել, որի արդյունքում ստացված կադրերը ստիպված են եղել ջնջել նախկին պաշտոնյայի պահանջով։ Այս մասին ասվում է «Ազատության» մեկ այլ՝ ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարի դատապարտող հայտարարության մասին հրապարակման մեջ, որտեղ Սինդելարն ասում է, որ Վլադիմիր Գասպարյանը «ստիպել է ջնջել կադրերը»։

«Ազատություն» ռադիոկայանի աշխատակազմը, ամենայն հավանականությամբ, հասկանալով նախկին պաշտոնյայի անձնական և ընտանեկան կյանքի և բնակարանի անձեռնմխելիության դեմ կատարած իրենց գործողությունների հակաօրինականությունը, որոշել է գլխավոր պրոդյուսերի միջոցով մանիպուլացնել և լղոզել տեղի ունեցածը՝ հօգուտ ռադիոկայանի, սակայն դա նրանց ակնհայտորեն չի հաջողվել, քանի որ իրենց իսկ կողմից նախկինում հրապարակված նյութերն ու ռեպորտաժները վեր են հանում ողջ ճշմարտությունը անձի անձնական և ընտանեկան կյանքի ու բնակարանի անձեռնմխելիության դեմ կատարված գործողությունների մասով։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն