(VIDEO) Ալեն Սիմոնյանի ստերը բացահայտվեցին. Նա առաջինն է հարվածել Արթուր Դանիելյանին

article-image

Համացանցում տարածվել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, որով բացահայտվում է Ալեն Սիմոնյանի՝ դեպքի առնչությամբ հնչեցրած մի շարք ստեր։

Տեսանյութից պարզ է դառնում, որ ԱԺ փոխխոսնակն առաջինն է հարվածել Արթուր Դանիելյանին, սակայն զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ հարձակման է ենթարկվել 3 անձի կողմից։ Բացի այդ, միջադեպի օրը այդ առնչությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Ալեն Սիմոնյանը, նկատի ունենալով իբրև իր վրա հարձակում գործած 3 անձանց, հայտնել է, որ միջադեպից անմիջապես հետո նրանք հեռացել են։ Մինչդեռ տեսանյութում առկա կադրերում երևում է, որ ԱԺ փոխխոսնակը և նրա ուղեկիցը՝ ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, առաջինն են հեռանում դեպքի վայրից։

Տեսանյութում առկա են նաև միջադեպից րոպեներ անց ոստիկանների կողմից «Ադեկվադ» կուսակցության առաջնորդին և նրա ուղեկիցներին կոշտ ձևով և բռնություն գործադրելով բերման ենթարկելու կադրեր։ 

Մանրամասները՝ տեսանյութում.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն