(VIDEO) Ովքեր են Մաշտոցի պուրակի նախկին «պահապանները», որոնք այսօր իշխանության կազմում ոչնչացնում են այն

article-image

Մաշտոցի պուրակը կրկին բնապահպանական սկանդալի կենտրոնում է, սակայն այս անգամ փոխվել են Մաշտոցի պուրակի համար կենաց-մահու կռիվ տվողների դերերը բառիս ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Օրերս հայտնի դարձավ, որ Մաշտոցի պուրակի սկզբնամասում մի շարք հաստաբուն ծառեր են հատվել, իսկ կանաչապատ տարածքը բետոնապատվում է սրճարան կամ տնտեսական նշանակության այլ օբյեկտ կառուցելու համար։ Եվ այս ամենը տեղի է ունենում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի թույլտվությամբ, մի մարդու, ով 8 տարի առաջ, երբ դեռևս «Կարգին Հայկոն» էր, անձամբ էր պայքարում Մաշտոցի պուրակը որպես կանաչապատ տարածք պահպանելու և ծառահատումները դադարեցնելու համար։

 

 

Արդեն այսօր քաղաքապետի դերում Հայկ Մարությանը չի մտահոգվում երևանաբնակների երեխաների զբոսնելու համար բարեկարգ տարածքներ պահպանելու հարցերով, մինչդեռ հենց այս կարգավիճակում դա պետք է լիներ նրա գերագույն խնդիրը։

Բացի Հայկ Մարությանից, ով իր ակտիվ գործողութուններով նպաստում է Մաշտոցի պուրակի ոչնչացմանը` 2012 թվականին բնապահպանական ակտիվիզմի անվան տակ օրուգիշեր Մաշտոցի պուրակում լուսացնող և «Տարոն սիրուն չի» վանկարկումներով իշխանության առաջ պահանջներ դնող ակտիվիստներն այսօր լռում են՝ ապացուցելով, որ իրենք ժամանակին զբաղված են եղել ոչ թե բնության պահպանության համար պայքարով, այլ քաղաքական տարբեր շահեր սպասարկելով։

Նրանք դարձել են կամ իշխանության ներկայացուցիչներ, օրինակ` իմքայլական պատգամավորներ, Երևանի ավագանու իմքայլական անդամներ, նախարարներ ու այլ պաշտոնյաներ, կամ էլ իշխանության կցորդներ՝ դերասաններ, լրագրողներ և այլն:

Ներկայումս լռող նախկին բնապահպաններից են` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը, նույն խմբակցության անդամներ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և Իզաբելլա Աբգարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, Նախկին բնապահպան, ներկայումս կրթության փորձագետ դարձած Վահրամ Սողոմոնյանը, Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը, դերասան Հովհաննես Ազոյանը, դերասան Սերգեյ Դանիելյանը, նույն ինքը` իշխանական պրոպագանդիստ Յոժը:

Այս շարքը համալրում են 2012-ին Մաշտոցի պուրակի համար կռիվ տվող մի շարք բնապահպաններ, որոնք այսօր լռում են, քանի որ չեն վճարվում խոսելու համար:

Այսպիսով, փոխվել են նախկին բնապահպանների դերերը, իսկ Մաշտոցի պուրակի վրա՝ թքած:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն