Քարաթափում` Աթենքի փողոցում

article-image

Մայիսի 23-ին, ժամը 12։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ թափվել է մոտ 2 խմ քար․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը և իրականացրել ընկնելու վտանգ ներկայացնող քարերի հեռացման աշխատանքներ․ երթևեկությունը վերականգնվել է։

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն