«Նիկոլի տղեն էր խրամատում կռվում, զոհված ընկերոջ մարմինը հանում և հրաշքով փրկվում»․ ինչու՞ են Փաշինյան ընտանիքի «հերոսությունները» կրկին առաջին պլան բերվում

article-image

Երեկ իշխանությունների կողմից հովանավորյալ հայտնի խմբակի կողմից Արցախի դրոշի պղծումը հասկանալիորեն մեծ դժգոհություն է առաջացրել հասարակության լայն շրջանակներում: 

Շատ օգտատերեր իրավացիորեն նշում են, որ Արցախի դրոշին դեմ են ադրբեջանցիները, թուրքերը և ՀՀ ներկայիս իշխանությունները, որոնց կառավարման ժամանակաշրջանում այսպիսի եղկելի երևույթներ են լինում: 

Կապիտուլյանտ իշխանության տարատեսակ ներկայացուցիչներն էլ, բանուգործը թողած, իրենց սրբագույն պարտքն են համարում գռեհիկ բառապաշարով բանավիճել իրենց բողոքը արտահայտող քաղաքացիների հետ: 

Ֆեյսբուքյան օգտատեր Աղվան Արշակյանն իր օգտահաշվում տեղադրել էր Արցախի Հանրապետության դրոշը և գրել․ «Էս դրոշին դեմ են թուրքերը, ադրբեջանցիք, նիկոլենք ու թրքանման հայերը»։ 
 


 

Այս գրառմանն արձագանքել է ՔՊ թիմի կարկառուն ներկայացուցիչ, «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայր, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, որը ոչ ավել, ոչ պակաս առաջ է տարել վերջինիս որդու՝ Աշոտիկի «հերոսաբար կռվելու» մասին իշխանական հեքիաթները: Հեքիաթներ, որոնք քարոզչական նպատակներով օգտագործվում էին հենց 44–օրյա պատերազմի օրերին: «Նիկոլի տղեն էր այդ դրոշի համար խրամատում կռվում, զոհված ընկերոջ մարմինը հանում և հրաշքով փրկվում: Տե՞նց են դեմ»,- գրել է վարչապետի նախկին օգնականը։ ՔՊ- ական Նաիրի Սարգսյանն այդ բանավեճի ընթացքում չի մոռացել վիրավորանքներ տեղալ մարդկանց հասցեին: 

Առհասարակ, վիրավորանքների բառապաշարով խոսելը ՔՊ-ականներին հարիր է և այդ ասպեկտում բնավ զարմանալի չէ այդ գործելաոճը: Զարմանալի չէ նաև այն, որ ՔՊ-ականները շարունակում են հանրությանը սնուցել միֆերով և ապատեղեկատվությամբ՝ կապված 44-օրյա պատերազմի հետ: Սակայն հարցեր են ծագում, թե ինչ նպատակով է այդ ամենն արվում այս փուլում։

Այս փուլում ակտիվացել է նաև Նիկոլ Փաշինյանի տիկին, «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը, որի ակտիվությունը կրկին դրսևորվում է պատերազմի թեմաներով։ Նա հավաքում է զոհված զինծառայողների հարազատներին և նրանց համար չսգալու մասին ճառեր կարդում։ 

Փաշինյանն ու իր ընտանիքը, որոնք ասոցացվում են 5000 հայ զինծառայողների մահվան, աղետի ու կապիտուլյացիայի հետ, հայտնվելով հանրության տեսադաշտում վրդովմունք ու զայրույթ են առաջացնում։ Այստեղ խոսքը հանրությանն է արդեն: Որքա՞ն այս հանրությունը պետք է շարունակի հանդուրժել բացահայտ մանիպուլյացիան, սուտը և ՔՊ-ականների այլանդակ պահվածքը:

 

Հեղինակ` Դավիթ Ֆիդանյան 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն