Որտեղի՞ց արևմտամետ գործիչներին տեղեկությունը, թե Գերագույն ռադայի հակահայկական գրառման հեղինակ աշխատակիցն ազատվել է աշխատանքից

article-image

Հայաստանյան հանրային տիրույթում մեծ աղմուկ էր հանել Twitter-ում ուկրաինական Գերագույն ռադայի գրառումը, որտեղ ցնծությամբ էին ընդունում Արցախի վրա ադրբեջանական զինուժի հարձակման լուրը: Հայաստանում մեծ դժգոհություն առաջացավ ուկրաինական իշխանությունների գործողությունների առթիվ: Թվիթերյան գրառումը հետագայում ջնջվեց: Այնուհետև հայաստանյան հանրային տիրույթում տեղեկություն տարածվեց, որ թե գրառումը տեխնիկական սխալի արդյունք է եղել, և էջի համար պատասխանատու SMM մասնագետը ազատվել է աշխատանքից: Սակայն, ինչպես պարզվում է, նման հայտարարություն չի եղել:

Կեղծ նորություններ տարածողներից մեկը ԱԺԲ-ական Արա Պապյանն է, որ Հայաստանում զբաղված է ուկրաինական շահերի պաշտպանությամբ, իսկ օգտահաշիվը, որից Պապյանը կիսվել է նման «նորությամբ», լի է հակառուսական և ի պաշտպանություն Ուկրաինայի շահերի գրառումներով: 


 

Ինչու է Հայաստանում հակառուսական շրջանակների ներկայացուցիչը այսպիսի կեղծ տեղեկություններ տարածում: Այն էլ այն պարագայում, երբ Ուկրաինան բացահայտ թշնամական դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ, իսկ այդ երկրի Անվտանգություն խորհրդի քարտուղարն էլ քաջալերում է էթնիկ զտման` Ադրբեջանի վարած քաղաքականությունը Արցախում:

Եվս մեկ անհիմն հայտարարություն էլ արել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը մի քանի տասնյակ վերահրապարակումներ է ունեցել:
 


 

Հատկանշական է, որ նման տեղեկատվություն, որով պաշտոնապես կհայտարարվի, թե իբրև թե «սխալը» թույլ տված աշխատակիցը ազատվել է աշխատանքից, չկա, ուկրաինական պաշտոնական որևէ մարմին դրա մասին հայտարարություն չի տարածել: Համենայն դեպս, մեզ չհաջողվեց գտնել գոնե կիսապաշտոնական մեկ հայտարարություն, որը կհավաստի նման տեղեկատվության արժանահավատությունը: Եթե նման հայտարարություն լիներ, ապա այն անպայման կհայտնվեր այս գործիչների էջերում: Ի դեպ, նրանք նաև ներողություն չեն էլ խնդրել նման ապատեղեկատվություն տարածելու համար: Ավելին, այս օրերին Դանիել Իոաննիսյանի իբրև թե «fact-check»-ով զբաղվող կայքը իր «չեզոքությունն» ապացուցելու համար ուկրաինական ֆեյքեր է բացահայտում, իսկ իր ղեկավարը ֆեյք է տարածում` ի վնաս Հայաստանի և հայկական շահերի: 

Ուստի զարմանալի է, թե արևմտամետ գործիչները որտեղից են հնարել նման տեղեկատվությունը և նման բացահայտ կերպով ստում, և որն է խնդիրը, որ նրանք փորձում են հնարավոր ամեն ինչ անել, նույնիսկ ստեր գրել` ի օգուտ Ուկրաինայի իշխանությունների: 

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն