Խոստումը կատարել չստացվեց, փնտրվում է այլընտրանք. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին ընտրություններին մասնակցած, բայց խորհրդարան չանցած ուժերի մի մասի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինս հայտարարել է, որ ներկայումս ձևաչափ է մտածվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու և նրանց ձայնը հանրությանը լսելի դարձնելու նպատակով։ Խոսքը, կարծես, քաղաքական խորհրդի մասին է, որը ունենալու է խորհրդատվական գործառույթ, գրեթե ինչպես Հանրային խորհուրդը, սակայն քաղաքական ուժերի մասնակցությամբ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գաղափարն առաջարկվել է արևմտյան ֆինանսավորում ունեցող որոշ շրջանակների կողմից։ Թերթն իր հրապարակումներից մեկում դեռևս մայիսի սկզբին գրել էր, որ «Նիկոլ Փաշինյանը արևմուտքին, մասնավորաբար ԱՄՆ-ին խոստացել է ամեն ինչ անել, որ առաջիկա խորհրդարանում գոնե մեկ արևմտյան միավոր հայտնվի, որպեսզի ամբողջ Ազգային ժողովը կազմված չլինի Հայաստանի համար Ռուսաստանի ռազմավարական կարևորությունը ընդունող ուժերից ու հանգամանքների բերումով «ռուսաստանասեր» դարձած «Քաղպայմանագրից»»: Չնայած գործադրած հնարավոր ու անհնար ջանքերին, դա հնարավոր չդարձավ, ու հիմա մտածել են նման ձևաչափով ինչ-որ կերպ տվյալ խնդիրը կարգավորել։ Նշյալ խորհրդում, ըստ նախնական տեղեկությունների, գերակշիռ մեծամասնությունը ընդգծված արևմտամետ ուժերն են լինելու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»  թերթի այսօրվա համարում։

Աղբյուր՝ «Փաստ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն