(VIDEO) Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սարգսյան

article-image

ՀՀ  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի հետ նախընտրական քարոզչության շրջանակներում եղել է Երևանի Արաբկիր համայնքում և զրուցել քաղաքացիների հետ: 

Պատասխանելով Արցախյան պատերազմում զոհված զինծառայողի հոր հարցին, թե ինչ է պատրաստվում զիջել Նիկոլ Փաշինյանը, և ինչ անկալվների մասին է խոսքը` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր իշխանության տարիներին անկլավների մասին ընդհանրապես խոսք չի եղել: «Մեր ժամանակ ակլավների մասին որևէ խոսք չի եղել: Բայց քանի որ ես երկու նախկին նախագահների ժամանակ էլ եմ աշխատել այնպիսի պաշտոններում, որոնք թույլ էին տալիս բավարար ինֆորացիա ունենալ, այդպիսի հարց ընդհանրապես Հայաստանի որևէ իշխանություն չի քննարկել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահը պնդում է, եթե Նիկոլ Փաշինյանը կարող է հակառակն ապացուցել, թող հրապարակի համապատասխան փաստաթուղթը: 

Ավելին` տեսանյութում. 

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն