Պատերազմի հրձիգը. ով էր քաղաքացիական պատերազմ հրահրում Հայաստանում

article-image

Այսօր Նիկոլ Փաշինյանը Աջափնյակում գտնվող «ՔՊ» գրասենյակում մի քանի քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել էր պատերազմից հետո Հայաստանում քաղաքացիական պատերազմի հավանականության մասին: 

Նա մասնավորապես նշում է. «Մեզ մեղադրում են թուլության մեջ: ... Եթե դա թուլություն է, դա մեզ քաղաքացիական պատերազմից է փրկել: Եթե մենք 2020թ. նոյեմբերի 9-ից հետո էդ ալիքին հակադրեինք ալիք, անխուսափելիորեն դա դառնալու էր քաղաքացիական պատերազմ»: 

 

Նիկոլ Փաշինյանի «հրեշտակի թևերը կտրենք» իր իսկ գործողություններով. կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրելու նույն գիշերը նա բունկերից հայտարարում էր քաղաքացու վրեժի մասին, իսկ մի քանի օր անց էլ ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն էր հայտնում կեղծ ազատամարտիկներին` իրեն աջակցելու համար, և նրանց սպասում Երևանում` «լուծելու պատերի տակ վնգստացնողների հարցերը»: 

 

Քանի որ պատերազմից հետո ընդդիմությունը ավելի գիտակից գտնվեց` ժողովրդին բախման չտանելով, ստացվում է, որ քաղաքացիական պատերազմից խուսափելը ամենևին Նիկոլ Փաշինյանի շնորհիվ չէր:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն