(ՓԱՍՏԵՐ) Իշխանությունը, 6 հայ զինծառայողների գերեվարման ֆոնին, ՀԱՊԿ-ի դեմ հակաքարոզչություն է սկսել

article-image

Երբ վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողների, ԱԺ-ում ՀԱՊԿ-ի դեմ կոշտ ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ում ապագա դեսպան Լիլիթ Մակունցը: «Մեր հանրության և բոլորիս մոտ կա ակնկալիք, որպեսզի ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին։ Եվ այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է,  միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների»,-ասել է Լիլիթ Մակունցը։

Ելույթին հաջորդեցին բազմաթիվ արբանյակ պրոպագանդիստական շրջանակների հայտարարություններն ու գրառումները ՀԱՊԿ-ից հրաժարվելու, ՄԱԿ-ին դիմելու վերաբերյալ: 

Թեմայից, բնականաբար, անմասն չէր կարող մնալ նաև իշխանական/անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ կոշտ քննադատելով կառույցը:

Ակտիվ են նաև իշխանական քարոզչական ֆեյքերը, որոնք փորձում են իշխանությունների ապիկարությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա:

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն